Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ) Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ) «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը 

Իմ երգերում արտացոլված են ապրումներս․ երգիչ Սարգիս Եղիազարյանը՝ Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, նոր տեսահոլովակների և առաջիկա պլանների մասին

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է երիտասարդ ու սիրված երգիչ Սարգիս Եղիազարյանի հետ, որը հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր սիրային երգերի շնորհիվ: Երգչի հետ զրուցել ենք նրա կրթության, Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, առաջիկա պլանների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սարգիս, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայրենիքում կոնսերվատորիա չեք ընդունվում, որովհետև Ձեր միտքն ու ցանկությունը Գերմանիայի կոնսերվատորիան է։ Արդյո՞ք ինչ-որ քայլ ձեռնարկել եք այն իրագործելու համար:

- Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում՝ դասական վոկալ բաժնում։ Իմ դասախոսների երերազանքն էր կրթությանս շարունակությունը տեսնել Գերմանիայում, երևի թե հենց այդտեղից էլ առաջացել է այնտեղ սովորելու ձգտումս։ Սակայն այսօր կատարվել է մեկ այլ երազանք, որի մասին այն ժամանակ չեմ բարձրաձայնել՝ լինել հայկական էստրադայի մասնիկ, երգիչ, երգել հայկական-ժողովրդական երգեր: Այսօր քիչ թե շատ հասել եմ դրան, և Գերմանիայում դասական վոկալ սովորելու  երազանքս փոքր-ինչ անտեսվել է: Բայց ինչպես երկրից դուրս սովորելը, դասական վոկալին վերադառնալը, այնպես էլ մի շարք այլ երազանքներ, վստահ եմ՝ մի օր իրականանալու են: 

Ձեր երգացանկում գերակշռում են ռոմանտիկ երգերը, քանի որ դրանց երաժշտության հեղինակը Դուք եք, հնարավո՞ր է դրանք նվիրված են կոնկրետ մեկ անձի և դրանցում արտացոլված են Ձեր ապրումները։

- Ճիշտ եք, ռոմանտիկ երգերն իմ երգացանկում գերակշռող են, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Դրանք գրվել են իմ կյանքի տարբեր պայմաններում ու փուլերում: Երգերիս մեջ անկեղծ եմ, որովհետև դրանցում արտացոլված են այդ պահի ապրումներս: Թեև իմ երգացանկում շատ են ռոմանտիկ երգերը, սակայն դա չի նշանակում, որ սահմանափակվում եմ միայն այդ ոճով։ Առաջիկայում ներկայացնելու եմ  պարային և հայկական ժողովրդական երգեր: 

Երկար ժամանակ է պահանջվում արտիստներից Youtube-յան ալիքում հավաքել 100 000-ից ավելի հետևորդ և արժանանալ արծաթե կոճակի։ Ձեզ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել դրան։ Կասեք՝ ինչպե՞ս ստացվեց։ 

- YouTube-ն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս քո երգերը մատուցել և շուտ հասցնել հանդիսատեսին: Երաժշտական գործունեությունս սկսելիս իմ առջև երբեք խնդիր չեմ դրել հավաքել հետևորդներ կամ հետևել թվերին, բայց, փառք Աստծո, ստացվեց այնպես, որ կարճ ժամանակում ինձ հաջողվեց ունենալ 100.000 հետևորդ։ Երբ YouTube-ից նամակ ստացա և տեղեկացա, որ արժանացել եմ արծաթե կոճակի, նույնիսկ անակնկալի եկա, քանի որ զբաղվածությանս պատճառով բավականին երկար ժամանակ չէի հետևում թվերին: Բնականաբար, անչափ հաճելի էր, ինչի համար շնորհակալ եմ նաև իմ հադիսատեսին, հետևորդներին, որովհետև այդ կոճակն իրենց շնորհիվ ձեռք բերված հաղթանակներից մեկն է: 

Սարգիս, Ձեր տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել է ռեժիսոր, նաև Ձեր մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը։ Նախ ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրա հետ որպես ռեժիսոր, թե որպես մենեջեր։ 

- Սյոմայի հետ մտերիմ ընկերներ ենք դեռ 2014թ-ից, բայց առաջին համագործակցությունը որպես ռեժիսոր եղել է 2019-ին «Քեզ գտա» տեսահոլովակի նկարահանման նպատակով։ Դրանից հետո արդեն Սյոման հանդիսացավ իմ մենեջերը: Ինչ վերաբերում է՝ ինչպիսին է նա որպես մենեջեր և ռեժիսոր, ապա դրանք տարբեր աշխատանքներ են: Ռեժիսորի աշխատանքում ստեղծագործական պրոցեսում ենք լինում, լրիվ այլ շփման մեջ, իսկ մենեջերի աշխատանքը, կարծում եմ, ավելի պատասխանատու է և զգոնություն պահանջող: Կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ համատեղ աշխատանքը հիանալի է ստացվում և առանց կոնֆլիկտների: 

Ձեր ուժերը փորձեցիք նաև հեռուստասերիալներում։ Ինչպե՞ս կարողացաք առանց դերասանական կրթություն ունենալու մարմնավորել ոչ այնքան երկրորդական կերպարներ։ Արդյո՞ք հեռուստադիտողը Ձեզ կրկին կտեսնի հեռուստասերիալներում:

- Այո՛, առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից, նկարահանվել եմ Հայաստանում ամենառեյտինգային «Պատվից առավել» և «Աղթամար» հեռուստասերիալներում: Առաջարկը ստանալիս, իհարկե, մտածում էի` համաձայնե՞լ, թե՞ ոչ, քանի որ մեծ պատասխանատվության զգացում կար, բայց միաժամանակ հետաքրքրություն և ցանկություն ունեի փորձել ինձ նաև այդ ոլորտում։ Ասել, թե երգարվեստը դերասանական արվեստից ծայրահեղ տարբեր է, սխալ կլինի, քանի որ թե՛ երգիչը, թե՛ դերասանն արտիստներ են: Պարզապես երկու դեպքում էլ պետք է ճիշտ ներկայանալ՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, որոնք կարող են խորթ լինել քեզ: Որպես դերասան ներկայանալու շատ առաջարկներ կան, բայց, զբաղված լինելով երգարվեստով, առայժմ բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, հետոն՝ չգիտեմ, չեմ ուզում խոստանալ: 

Դերասան, երգիչ, թե ստեղծագործող, որը՞ կընտրեիք որպես մասնագիտություն ամբողջ կյանքի համար:

- Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որը համարում է՝ մարդ չի կարող տարբեր ոլորտներում լինել լավագույնը։ Հետևաբար, ինձ համար ավելի կոմֆորտ է երգիչ-ստեղծագործողի աշխատանքը: Ես կատարում եմ ոչ միայն իմ, այլև շատ այլ կոմպոզիտորների, տարբեր հեղինակների գրած երգերը: 

2021-ը ստեղծագործական բուռն տարի էր Ձեզ համար։ Ի՞նչ սպասել 2022-ին։ 

- Այո՛, 2021-ին մենահամերգներ ունեցա Երևանում և մարզերում: Շնորհակալ եմ ինքս ինձ այն առումով, որ կարողացա հանդիսատեսիս ցանկությունները կատարել ու սպասելիքները ինչ-որ չափով արդարացնել: 2022-ի նախագծերի մեջ մտնում է ավելի ընդարձակել սահմանները և ներկայանալ ՀՀ-ից դուրս ապրող հայ հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա ասեմ՝ տարին արդեն իսկ սկսել եմ նոր տեսահոլովակով: Ունեմ նաև նոր երգեր, որոնք  նույնպես կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Ինչպես ասում են՝ Աստված առաջ:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին (լուսանկարներ) Ավարտվել են Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները (տեսանյութ)Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ)Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըԵրկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ուրուգվայի Սենատորների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության հիշատակի օրը հռչակող օրինագծին Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՔաղաքական ողջ ներկապնակն այս երթի մեջ է, հոգևոր ու հասարակական դաշտում բոլորն այստեղ են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Կանադայի ԱԳ նախարարինՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքումԲագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված