Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանը Մի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն Մխիթարյան Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն Այվազյան Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ է կրել. փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին: 1965-75 թթ. սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում: 1976-78 թթ. եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-83 թթ. և 1987 թ.-ից դասավանդել է «Հայհամերգի» էստրադային ստուդիայում: 1983-84 թթ. աշխատել է գեղագիտական կենտրոնում:

1984-91 թթ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88 թթ. եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել մինչև կյանքի վերջը: 1995-98 թթ. եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001 թ.-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թ.-ից` խորհրդատու:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Արթուր Գրիգորյանը ազգային երաժշտարվեստի անխոնջ պահապաններից էր, հայկական երաժշտարվեստի զարգացման և տարածման նվիրյալ: Նրա հիմնադրած երաժշտական կրթօջախի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր հայ գաղթօջախներում:

Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Անգնահատելի է Արթուր Գրիգորյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում։ Նա իր ստեղծագործություններով կերտել և հաջորդ սերունդներին է փոխանցել իր անհավատալի խորը և մեծ սերը դեպի Արցախ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գտնվելով Արցախում՝ իր ներկայությամբ և կատարումներով կանգնած է եղել հայ զինվորների կողքին, ինչով ոգեշնչել և գոտեպնդել է նրանց՝ բարձրացնելով ազատամարտիկների մարտական ոգին:

Արթուր Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, երգարվեստի տաղանդավոր վարպետ, մանկավարժ, հայկական մշակույթի երախտավոր:

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին՝ ժամը 17:00-20:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

Հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվելՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ)
Ամենադիտված