ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

«Երեմյան Փրոջեքթս»-ը 15 տարի ՀՀ-ում ռեստորանային ոլորտի կայացման ակունքներում է

Հայաստան

Տեղի է ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար կազմակերպություններից «Երեմյան Փրոջեքթս»-ի տարեկան ամփոփիչ ժողովը։  Այս տարեկան ժողովն առանձնահատուկ և խորհրդանշական  էր նրանով, որ ընկերությունը, բացի  2020-2021-ը, ամփոփում էր նաև հիմնադրման և գործունեության 15 ամյակն ու անցած ճանապարհը։ Վերջին երկու տարիների, ինչպես նաև 15 տարվա ձեռքբերումների և հետագա անելիքների մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

Ամփոփում էին տասնհինգ տարին, խորհրդանշական էր, ժողովից հետո հանդիպեցինք զրուցեցինք

Եթե փորձեմ մեր ընկերության 15-ամյա ձեռքբերումները ներկայացնել մի քանի բառով, ապա կարող եմ վստահորեն ասել, որ «Երեմյան Փրոջեքթսն» այդ տարիների իր գործունեությամբ եղել է Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման ու կայացման լոկոմոտիվը։

Երբ 2006 թվականին ասում էի, որ ռեստորանային ոլորտն ունի մեծ հեռանկարներ, որ կարող է դառնալ տնտեսության զարգացման խթանն ու գլխավոր ճյուղերից մեկը, որ կարող է լինել խոշոր հարկատուների ցանկում ու իր հետ բերել այլ ոլորտների զարգացում, շատերը, պարզապես, թերահավատորեն քմծիծաղ էին տալիս։ Բայց մենք մեր աշխատանքով ապացուցեցինք, որ չէինք սխալվում։ 2006-ից սկսած մենք շատ ակտիվ էինք այդ ոլորտում․ 2006-ին բացեցինք մեր առաջին «Պանդոկ Երևանը» Խորենացու փողոցում, 2008-ին՝ «Պանդոկ Երևան - Պարոնյան» մասնաճյուղը, 2010-ին Ամիրյանի «Պանդոկ Երևանը», իսկ արդեն 2014 թվականին՝ «Պանդոկ Երևան» ռեստորանը Տերյան 91 հասցեում։ Եվ եթե մինչև 2014 թվական հայկական ազգային ավանդական խոհանոցի ուտեստներ վերհանելով ու արդիականացնելով ոգեշնչված՝ երկու-երեք տարվա մեջ մեկ նոր ռեստորան էինք գործարկում, ապա 2016-ից սկսած հստակ կողմնորոշում որդեգրեցինք. իրականացնել կոնցեպտուալ նախագծեր՝ ուղղված մեր քաղաքի գաստրո և զբոսաշրջային մթնոլորտը բազմազանեցնելուն, Երևանին նոր գույներ հաղորդելուն։ 2017-ից մեկնարկեցինք կոնցեպտուալ ռեստորանների նախագծերը. բացեցինք «Լավաշը», «Շերեփը», մեր կառավարման ներքո անցավ «Սմոքինգ Շեֆը», բարձր խոհանոցով և առանձնահատուկ կոնցեպտով «Լիվինգստոնը», իտալական «Կազա Նոստրան» և այլն։ 2017-ից սկսած ամեն տարի եթե ոչ մի քանի, ապա առնվազն մեկ նոր նախագիծ ենք իրագործում։

Հպարտորեն կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք ոլորտում, դա նաև մեր կազմակերպության ջանքերով է։ Կարող եմ կոնկրետ ուղղություններ նշել, որոնք զարգացել են մեր գործունեությանը զուգահեռ. գյուղատնտեսություն, ոլորտային մասնագիտական կրթություն, արտադրություն, տուրիզմ, գաստրոտուրիզմ, գինեգործություն և մի շարք այլ ճյուղեր, ավելացել են հազարավոր աշխատատեղեր։ Այս ուղղություններով մեծածավալ ներդրումներ են արվել, այսօր «Երեմյան Փրոջեքթսը» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում  է:

Այո՛, մենք մեծ հաջողություններ ունենք, և այդ ճանապարհին եղել ենք այն կազմակերպությունը, որը երբեք առաջնային չի դասել իր շահը. մեր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղակիորեն միտված են եղել նախ և առաջ երկրի և տնտեսության զարգացմանը։ Մենք միշտ նոր նշաձող ենք սահմանել ինքներս մեզ համար ու հասել ենք դրան։ Հիմա, հետհայացք գցելով, ինքս եմ զարմանում, թե այսքան աշխատանքն ինչպես է արվել, ու միանգամից գտնում եմ հարցիս պատասխանը. արվել է, որովհետև գիտենք թիմային աշխատանքի ուժը, որովհետև ունենք նպատակ և ունենք ուժեղ թիմ, որում յուրաքանչյուրը հմուտ է, նվիրված, պրոֆեսիոնալ ու փորձառու։

2021-ը բացառիկ էր՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով

Իրականում՝ 2021-ը դժվարությամբ ենք մեկնարկել, որովհետև ամենաբարդը բարոյահոգեբանական վիճակը վերականգնելն էր։ Մեզ թվում էր, թե ամեն ինչ դասավորված ու կարգին ենք անում, բայց պատերազմը ցույց տվեց, որ բացթողումներ կան ամեն տեղ, և պետք է աշխատել դրանց ուղղությամբ։ Թե՛ ինձ , ու թե՛ ամբողջ թիմին պատերազմից հետո ամբողջովին վերականգնվել չէր հաջողվում, բայց հասկացանք, որ այդպես աշխատել հնարավոր չէ. պետք է ուշքի գանք, սթափ գնահատենք իրավիճակը, վերլուծենք բացերն ու աշխատենք դրանց ուղղությամբ։ Այդուհանդերձ՝ մեզ հաջողվեց ոտքի կանգնել կրկին, մեր նախաձեռնողականությամբ նաև վարակել մյուսներին և ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, որ կանք, լինելու ենք և զարգացնելու ենք մեր երկիրը։

Արդյունքում՝ մեր գործունեության պատմության մեջ 2021-ը դարձավ բացառիկ՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով: Այս տարի միանգամից վեց խոշոր նախագիծ ենք կյանքի կոչել, ինչը խոսում է այն մասին, թե որքան խիստ ու պահանջկոտ ենք եղել ինքներս մեր ու մեր աշխատանքի հանդեպ։  

Հունվարին բացեցինք Burgery Angus&More կոնցեպտուալ ռեստորանը, ինչը դարձավ մեկ այլ ոգեշնչում և մոտիվացիա հենց մեր թիմի համար։ Burgery ռեստորանով մենք մուտք գործեցինք նաև արագ սննդի ոլորտ և սննդի այդ տեսակը նախընտրողներին ներկայացրեցինք մեր ֆերմայում արտադրվող թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձր որակի մսից պատրաստվող համեղ ու բազմազան բուրգերներ։ 

Այնուհետև, հունիսին մեր ռեստորանային նախագծերին միացան SEASONS ռեստորանային համալիրն ու այգին: Seasons-ն ամբողջական կոնցեպտ է և ներառում է  SEASONS ռեստորանը՝ հետաքրքիր և հարուստ ճաշացանկով, մեր ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS-SWEETLAND հրուշակարանը, Yeremyan Products կաթնամթերքով պատրաստվող պաղպաղակի հատվածը՝ SEASONS GELATERIA-ն և իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն: SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» (All Seasons for You) հայեցակարգի շրջանակում մեր բնակիչներին և քաղաքի հյուրերին առաջարկում է ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ։ Այս կարգախոսի ներքո է աշխատում նաև մեր կառավարմանն անցած SEASONS այգին՝ նոր նախագծի ամենայուրահատուկ մասն ու մեր ընկերության համար ամենամեծ մարտահրավերը։ Այստեղ տարվա բոլոր եղանակներին հետաքրքիր միջոցառումներ ենք նախաձեռնել․ ամռանը գործում էին ժամանակակից շատրվանները՝ լուսաձայնային և լազերային շոուներով։ Ձմռանն էլ մեկնարկեցինք  Seasons Park Station նախագիծը, որպեսզի ամանորյա տոները ևս ինքնատիպ լինեն: Seasons Park Station-ում ստեղծված են ընտանեկան ուրախ ու հետաքրքիր ժամանցի համար նախատեսված տարբեր ակտիվություններ։ Ձմեռային այգիների այս ձևաչափը տարածված ու ընդունված է ամբողջ աշխարհում, կարծում եմ մեր քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները ևս կգնահատեն այն։

Նոր նախագծերն այդքանով չսահմանափակվեցին

Հոկտեմբերին բացեցինք Renommée-ն՝ բարձր հեղինակային խոհանոց ներկայացնող, Հայաստանում առաջին և եզակի, բացառիկ ձևաչափով նոր ռեստորանը: «Renommée»-ն մեր ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ նախագիծն է, մեր տարիների գործունեության, փորձի, հեղինակության և պատվի արտացոլումը։  

Արդեն 15 տարի շուկայում գործելով՝ մենք էլ կուտակել էինք բավականաչափ փորձ, գիտելիք, ունեինք միջազգային ասպարեզում իրեն լավագույնս դրսևորած խոհարարական թիմ, և որոշեցինք, որ արդեն ժամանակն է Հայաստանում էլ ունենալ նմանատիպ ռեստորան։ Ռեստորանային այս կոնցեպտին կարող եք հանդիպել միայն խոհարարական հարուստ փորձով ու զարգացած երկրներում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր խոհարարական թիմը՝ հանձինս մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի, իր տաղանդով ու վառ երևակայությամբ ոչնչով չի զիջում, եթե իհարկե, չի գերազանցում առաջատար միջազգային ռեստորանների խոհարարներին:  Renommée-ն արդեն հասցրել է գերել շատերին, ու մենք բազմաթիվ դրական արձագանքներ ունենք թե՛ մեր բնակիչներից, թե՛ հյուրերից ու զբոսաշրջիկներից։ Renommée-ով ցույց տվեցինք, որ արդեն կարող ենք վստահ կանգնել ռեստորանային հարուստ ու զարգացած երկրների կողքին, և Հայաստանն ունի իր ուրույն դիրքը միջազգային գաստրոքարտեզում։

Թվերն առավել քան խոսուն են

Մեր 15-ամյա պատմության ընթացքում տարեց տարի, օր օրի կատարելագործել ենք ծառայությունների, արտադրանքի ու սպասարկման որակը, ինչի արդյունքում, այսօր ամփոփելով անցած ճանապարհը, ուղղակի կարող ենք ներկայացնել թվեր, որոնք առավել քան խոսում են։

15 տարիների ընթացքում սպասարկել ենք 10 մլն հյուրի, 3  մլն զբոսաշրջիկի, 300 հազարից ավել միջոցառում, այսօր էլ երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում 162-րդն ենք։

Մենք միշտ ստեղծող ենք եղել և առաջինն ենք եղել բազմաթիվ հարցերում. առաջինն էինք, որ գործարկեցինք «Սերմից՝ սեղան» հայեցակարգն ու դրա շրջանակում գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ արեցինք՝ զրոյից հիմնելով միջազգային չափանիշներին համապատասխանող անասնապահական համալիրներ, կերաղաց և մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն։ Արդյունքում՝ այսօր գյուղատնտեսական թարմ ու որակյալ արտադրանքը Yeremyan Products ապրանքանիշի ներքո հասանելի է ոչ միայն մեր ռեստորաններում, այլև լայն սպառման շուկայում։ Միայն 2021-ին ներկրվել է 213 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իրացվել է 1400  տոննա կաթ, համալրվել է Yeremyan Products կաթնամթերքի լայն տեսականին, արդեն ունենք համեղ, բնական ըմպելի յոգուրտներ, պանրի հարուստ տեսականի։ Մեր գյուղատնտեսական նախագծերում ներգրավված է 110, իսկ ընդհանուր առմամբ «Երեմյան Փրոջեքթսն» ունի 1800 աշխատակից:

Ոլորտային կրթության դաշտում էլ արդյունքները գոհացնող են

Երբ 2019-ին ստեղծեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, նմանատիպ որևէ կառույց չկար Հայաստանում, մինչդեռ կարիքը, միանշանակ, զգացվում էր։

Մեր նպատակն էր, ոչ միայն պատրաստել բարձրորակ կադրեր, բարձրացնել խոհարարի կարևոր մասնագիտության դերն ու դրա մասին պատկերացումները, այլև վերապատրաստել արդեն գործող խոհարարներին ու կատարելագործել նրանց հմտությունները։ Այս նախագծի արդյունքներն էլ ամփոփելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ չենք սխալվել Ակադեմիան հիմնելով։ Ստեղծման օրվանից մինչ օրս ունեցել ենք ավելի քան 1000 շրջանավարտ, ովքեր մեր պրոֆեսիոնալ դասախոսական թիմից ստանալով անհրաժեշտ գիտելիքները՝ համալրել են առաջատար ռեստորանների խոհարարական և սպասարկման թիմերը: Մեր թիմը ևս պարբերաբար վերապատրաստումներ է անցնում Ակադեմիայում։

2021-ի ամենամեծ դասն այն է, որ ճգնաժամերն են մեզ ուժեղացնում

Մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք ամեն օր, և ամեն օր էլ խնդիրների հանդիպելով ու լուծելով՝ որևէ նոր բան ենք սովորում։ Իհարկե, 15 տարվա մեջ ունեցել ենք նաև բազում մարտահրավերներ և ապրել ենք նախադեպը չունեցող ճգնաժամեր: Բայց մնացինք զգոն. չենք թուլացել, նպատակասլաց ու հաստատակամ ոտքի ենք կանգնել և առաջ շարժվել։ Անկախ ամեն ինչից՝ մենք կարողացանք ևս մեկ անգամ ցույց տալ մեր աշխատանքի որակը, արեցինք ճիշտ հարցադրումներ, հետևողական եղանք, սկզբունքային գտնվեցինք և հարթեցինք խնդիրները։ Բայց դաս եղավ ու հասկացանք, որ պետք է լինել է՛լ ավելի խստապահանջ ինքներս մեր ու մեր աշխատանքի նկատմամբ, հասկացանք, որ  միշտ  պետք է պատրաստ լինենք ճգնաժամերի։

Գալիք 2022-ը չի զիջելու մասշտաբային ծրագրերով

2021-ը խոշոր ներդրումների տարի էր։ Գալիք տարում էլ ոչ միայն չենք թուլացնելու տեմպերը, այլև ավելացնելու ենք հզորությունները։ Նախատեսում ենք ընդլայնել որոշակի ուղղություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։ Կունենանք նոր պրոդուկտներ, նոր՝ ավելի հետաքրքիր, աննախադեպ ու սպասված նախագծեր։ Մեր նախաձեռնություններով կշարունակենք հարստացնել Երևանի գույներն ու զարգացնել մեր հայրենիքն այնպես, ինչպես մեր նվիրված աշխատանքով անում ենք արդեն 15 տարի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ ԱդրբեջանիԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ)
Ամենադիտված