Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է Պուտինի լիազորությունները պատվավոր նախագահի կարգավիճակում
ՌուսաստանՁյուդոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով Ուկրաինայում ռուսական զինուժի գործողությունները, առկախել է կազմակերպության պատվավոր նախագահ եւ դեսպան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լիազորությունները։
«Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է Ֆեդերացիայի պատվավոր նախագահ եւ դեսպան պարոն Վլադիմիր Պուտինի կարգավիճակի առկախման մասին»,- նշվում է ՁՄՖ-ի հայտարարությունում։
Վլադիմիր Պուտինը 2008-ին էր արժանացել ՁՄՖ-ի պատվավոր նախագահի կարգավիճակի։
ՁՄՖ-ն նաեւ չեղարկել է մայիսի 20-22-ին Կազանում նախատեսված «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարը։