Մակրոնը փորձել է համոզել Մբապպեին մնալ ՊՍԺ֊ում
ՍպորտՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապ է հաստատել ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեի հետ՝ համոզելու նրան մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Այս մասին հայտնում է RTL France֊ը։
Հաղորդվում է, որ Մակրոնը ձգտում է երկարաձգել Մբապպեի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ: Ըստ աղբյուրի՝ պետության ղեկավարն ու մարզիկը կանոնավոր կապի մեջ են եղել 2018 թվականից։
Ապրիլի 5-ին լրագրող Դանիել Ռիոլոն հայտնել էր, որ Մբապպեն որոշել է մնալ ՊՍԺ-ում։ «Ոչ ոք ինձ չի հավատա, բայց նա կմնա»,- ասել է նա՝ նշելով, որ 23-ամյա հարձակվողը սպասում է մրցաշրջանի ավարտին, որպեսզի հայտարարի իր որոշման մասին։
Մարտի 13-ին Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը հայտնեց, որ Մբապպեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Մբապպեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 մլն եվրո։