Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումներ կանցկացվեն։
«ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: