Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել
ՀասարակությունԵրեք պատերազմի մասնակից, Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանն այսօր հայտարարել է նստացույց՝ ի համերաշխություն հացադուլ հայտարարած երիտասարդներին։
«Տեսանք, որ մեր երիտասարդ զինվորները հացադուլ են արել։ Թեև երեկվանից համոզում ենք , որ դուրս գան հացադուլից,քանի որ երիտասարդները դեռ շատ պայքարելու տեղ ունեն, բայց չհաջողվեց։ Հիմա մենք կփորձենք իրենց սատարել՝ նստելով իրենց հետ նստացույցի» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Սևյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ իր մարտական ընկերների մի մասն Ազատության հրապարակում է, մյուս մասն էլ՝ դիրքերում։
«Կոչ եմ երիտասարդներին մասնակցել, քանի որ այստեղ որոշվում է իրենց ապագան։ Մենք փորձում ենք այս երկիրը թմբիրից հանենք իրենց ապագայի համար»,- հավելեց ազատամարտիկը։
Սևյանը նաև հայտնեց, որ ապրում է հենց սահմանին․ «Ադրբեջանցին իմ տնից հեռու 50 մետր է հեռու։ Դա այն տարածքն է, որ մեր Կառավարությունը զիջել էր, բայց մենք չտվեցինք։ Այսօր արդեն պայքարի վերջին աստիճանն է։ Այսօր չպահեցինք, վաղը լինելու է Երևանի մեջտեղում։ Մի թողեք, որ թշնամին գա հասնի ձեզ, հետո մտածեք ինչ եք անում»։