Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ) Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում են Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են 

Նախկին և ներկա զինծառայողների կողմից պետական դավաճանություն մասով քրգործի նախաքննությունը ավարտվել է

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախկին և ներկա մի խումբ զինծառայողներ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, այդ կապակցությամբ երրորդ երկրում նախապես որոշված վայրում ներկայացնելով իրենց գրավոր համաձայնությունը և ստանալով համապատասխան ծածկանուն, մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, բջջային կապին համակցված ինտերնետային հավելվածների կամ սոցիալական կայքերում գրանցված իրենց անհատական էջերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով հավաքել և վերջիններին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: 

Ընդ որում, զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին և այդ ընթացքում ակտիվ կապի մեջ գտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ վերջինների առաջադրանքով հավաքել և նրանց են հանձնել՝ տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, կոնկրետ զինտեխնիկայի տեղակայման և դասավորվածության, զորամասերի կազմում ընդգրկված ստորաբաժանումների սպառազինության, դրանց տեղեկայման վայրերի, անվանումների, զորամասի համարի, նախկին անվանման, զորամասերի միացման, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝ դրանց տեղանքը պատկերող լուսանկարներ՝ դավաճանական գործողությունների դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր անձանց անուններով առձեռն ու բանկային փոխանցումների միջոցով որպես վարձատրություն՝ պարբերաբար ստանալով  տարբեր չափերի գումարներ: 

Հիշյալ քաղաքացիների կողմից վարձատրության դիմաց պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, որպիսի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերսկսման հենց առաջին օրվանից հակառակորդը հրթիռահրետանային և ԱԹՍ միջոցներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, N միավորումների և N զորամասերի կառավարման համակարգին, N միավորումների և N զորամասերի մշտական տեղակայման վայրերին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին և այլ ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային և սպառազինության մեծ քանակությամբ կորուստների:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022 թվականի ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանուր 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Մինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. ԹրամփԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ՝ պահանջում է դադարացնել նկարահանումը Կիրանցում (տեսանյութ) Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել Սրբազանին վստահում է ժողովուրդը, արթնացած են մարդիկ, լավ է լինելու. Մախսուդյան (տեսանյութ) ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում ենՄենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ (տեսանյութ) ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումՍերբիայում նախագահին սպառնալու համար տղամարդ է ձերբակալվել Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ Փաշինյան Սկսած վարչապետից` հրավիրում եմ Կիրանց, եկեք, էս տղերքի աչքերին նայեք ու գնահատեք հողը (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ Պեկինն ու Մոսկվան խորացնում են ռազմավարական փոխգործակցությունը. Պուտինն ու Ծինփինը 2,5 ժամ բանակցել ենՎարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԲյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանըԳիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավորՄեռնեմ էլ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ (տեսանյութ)Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըԲալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ)Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահի տեսագրությունը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնումԱպրելը, հարստանալը, ստեղծագործելը ՀՀ-ում պիտի լինի գերնպատակ, սա անելու ենք, ոչ ոք չի կանգնեցնի մեզ (տեսանյութ)Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանԸստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Ամենադիտված