«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 

Աղջիկները հերքում են, որ հարձակվել են Արցախի հերոսի մոր վրա. տնօրենը մանրամասներ է հայտնում

Հասարակություն

Էլենն ու Ջեմման վատ վարքով երբևէ աչքի չեն ընկել, գրավոր նկատողություն, անգամ, չեն ստացել: Այսօր առաջին անգամ էին նրանք գտնվում իմ աշխատասենյակում: Բոլորս զարմացած ենք կատարված միջադեպից, բայց աղջիկները հերքում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե վերոնշյալ դպրոցի աշակերտուհիները դանակով հարձակվել են Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ Լիդա Առուշանյանի վրա:

Մեր այն հարցին, թե արդյոք ուսուցիչները աղջիկների մոտ երբևէ նկատել են դանակ կամ որևէ սառը զենք, տնօրենը հավաստիացրեց՝ նման բան չի եղել.

«Փոխտնօրենն ու դասղեկները դաստիարակության գծով պարբերաբար ստուգում են բոլորի պայուսակները, վստահեցնում եմ՝ աշակերտներից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ինչ-որ սառը զենք կամ դանակ: Նրանց մասնակցությամբ միջադեպ չի եղել երբեք, իրենք էլ վարքով աչքի չեն ընկել, սուսուփուս, համեստ աղջիկներ են: Առավոտյան, երբ ոստիկանությունից զանգ ստացանք, հրավիրեցինք աղջիկների ծնողներին, նրանք էլ մեզ պես զարմացած էին»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, արդյոք եղել են դեպքեր, երբ աղջիկները պատասխանեն ուսուցիչներին կամ լեզվակռվի մեջ ընկնեն, մեր զրուցակիցն ասաց.

«Դասղեկները իրենց վարքագծում կամ խոսակցականում չկարողացան նման որևէ դեպք վերհիշել, բայց թե դրսում իրենց ինչպես կդրսևորեն, չեմ կարող ասել»,-ընդգծեց նա:

Վերջինս հայտնեց, որ աղջիկներից մեկը՝ Էլենը, հիվանդ էր և այսօր դպրոց չէր հաճախել. «Գրիպոզ վիճակ է մոտը, նույնիսկ այսօր դասի չէր եկել, բայց ծնողը նրան այդ վիճակով բերեց դպրոց: Էլենն ասաց, որ ինքը տանից դուրս չի եկել, մնացածը ոստիկանությունը կպարզի»,- ասաց Մարգարիտա Քուշկյանը:

Հարցին, արդյոք դպրոցում ունեն Արցախից բռնի տեղահանված աշակերտներ, երբևէ նկատել են Էլենի և Ջեմմայի կողմից հատուկ վատ վերաբերմունք այդ աշակերտների հանդեպ, տիկին Մարգարիտան բացառեց դա.

«Մենք այն դպրոցներից ենք, որ 44-օրյա պատերազմից հետո 115 արցախցի երեխա ենք ընդունել մեր դպրոց և բոլորին շատ լավ վերաբերմունքի ենք արժանացրել, ինչ կարողացել, արել ենք, որևէ հատուկ վերաբերմունք այդ երեխաների հանդեպ Էլենի և Ջեմմայի կողմից չենք նկատել»,- ընդգծեց նա:

Վերջինս անդրադառնալով տեղեկության մեջ տեղ գտած այն հատվածին, թե աղջիկներից մեկը տիկին Լիդային սպառնացել է իր հայրիկով, որը, ըստ այդ աղջկա, մեծ հեղինակություն է վայելում, տնօրենն ասաց, որ երկուսն էլ սովորական ընտանիքից են.

«Ուղղակի մեծախոսություն են արել»,- եզրափակեց տիկին Քուշկյանը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»
Ամենադիտված