Մայիսի 21-ի աստղագուշակ Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե Հովհաննիսյան Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. Պետդեպ «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Ինչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ» Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» «Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին 

Կոտայքում Ռոմանոսի եղբոր արկածները շարունակվում են․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը:

Գրել էինք նաեւ, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ ՋՕԸ-ում, աշխատում է որպես վերահսկողության պետի տեղակալ, ամեն կերպ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, որպեսզի իր թեկնածուին անցկացնի, սակայն չի հաջողվել:

Արդյունքում՝ Պետրոսյանները թույլ չեն տալիս, որ Հակոբյանն անցնի իր պարտականությունների կատարմանը․ մինչ օրս «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատանքը պարալիզացված է՝ փակ է տնօրենի աշխատասենյակը, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Նախկին տնօրեն Աբրոյանը, Պետրոսյանի հովանավորությամբ, չի հանձնում կնիքն ու աշխատասենյակը։

Գոռ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի քննություն սկսեն այս դեպքերի հետ կապված, եւ նրա դիմումի համաձայն՝ քրեական գործ է հարուցվել։ «2 օր առաջ, որպես լիազորված անձ, ներկայացել եմ Կոտայքի ՋՕԸ, եւ արձանագրություն ենք կազմել: Աբրոյանին ասացինք, որ ընդունում-հանձնում անի: Աբրոյանը հրաժարվեց՝ ասելով, որ պետռեգիստրով դեռ ինքն է տնօրենը: Մենք ներկայացրել ենք, որ Աբրոյանն ինքնիրավչություն է կատարում՝ հրաժարվում է ընդունումհանձնում անել:

ՋՕԸ-ում ամբողջ աշխատանքը խաթարվել է, աշխատակիցների կեսը գնում է աշխատանքի՝ աշխատավարձ չի ստանում, քանի որ տնօրեն չկա, տնօրենի ԺՊին էլ հնարավորություն չեն տալիս աշխատելու: Իր լիազորություններն է չարաշահել նաեւ վարչխորհրդի նախագահը, ով պարտավոր է կատարել իր պարտականությունները:

Վարչխորհրդի անդամները լիազորել են նախագահին, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի Գոռ Հակոբյանի հետ եւ աշխատանքից ազատի Աբրոյանին: Դա չի արվել: Ջրօգտագործողն ո՞ւմ դիմի, որպեսզի ջուր ստանա, եթե այդտեղ խնդիր կա: Առաջնահերթ խնդիրն այն է, որ 2 ամիս է՝ հիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, երկրորդ՝ արդեն ոռոգման սեզոնն է, մարդիկ ջուր պետք է ստանան, որպեսզի իրենց բերքը չփչանա: Եվ վերջապես, մենք գործ ունենք պետական հիմնարկի հետ, մարդիկ լսում են, որ պետության մեջ մի պետական հիմնարկ չի աշխատում՝ աշխատակիցների անբարեխղճության արդյունքում, հեղինակազրկվում է ամեն ինչը:

Վերջապես պաշտոնատար անձինք, ովքեր, մեր պատկերացումով, լիազորությունները չարաշահել են եւ ինքնիրավչություն են կատարել, պետք է ենթակրվեն պատասխանատվության: Վերջիվերջո, օրենքի երկիր ենք մենք դառնում, իսկ օրինականության սկզբունքն ի՞նչ է ասում․ որ օրենքի առջեւ բոլորը հավասար են: Այստեղ մարդիկ փորձում են վեր դասել իրենց օրենքից, մեր պատկերացմամբ՝ դա սխալ է: Դրա համար էլ դիմել ենք ոստիկանություն, եւ քրեական գործ է հարուցվել, եթե չեմ սխալվում՝ Քրեական օրենսգրքի 322 հոդվածով՝ ինքնիրավչություն։ Բայց ես պնդում եմ, որ 308 հոդվածի հատկանիշ էլ կա այստեղ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Թող քննություն անեն, պարզեն իրականությունը, եթե մեղավոր անձինք էլ կան, թող ենթարկվեն պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:

Կոտայքի ՋՕԸ-ի վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, հարուցված քրեական գործի շրջանակում չցանկացավ մեզ հետ խոսել. «Ես ամեն բան ասել եմ հետաքննիչին, կարող եք այնտեղից հետաքրքրվել, իմանալ»: Խնդրեցինք՝ եթե Ձեզ համար դժվար չէ, մեզ եւս ասեք այն ամենը, ինչը քննիչին եք ասել։ «Հիմա աշխատանքի վայրում եմ եւ խիստ զբաղված եմ: Ես գտնում եմ, որ ես շարժվել եմ օրենքով սահմանված կարգով եւ որեւէ լիազորություն չեմ չարաշահել։ Կներեք ինձ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետՄենք ուրախ ենք հայ-ադրբեջանական պայմանավորվածության համար. ԷրդողանՈսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալԻրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերինԿիրանցում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Մի հատ պարզեք՝ էդ ով ա հլը. Ալեն Սիմոնյանը բարկացավ հարցազրույցը խանգարելու համար (տեսանյութ) Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ջուր չի լինիԲագրատ Սրբազանի թեկնածությունը չենք քննարկել, զարմանում եմ, որ կա գեթ 1 մարդ, որ նման բան է մտածում (տեսանյութ) Քաղաքականությունը առևտուր ա, իսկ ասված է՝ «իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Այդ կոճակ սեղմողները մի օր փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել (տեսանյութ) Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի, արտահերթ ընտրություններ չեն լինելու. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար, չպետք է ընդունվի փաստաբանի հարկման նախագիծը (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ44-օրյային մեծ ռեսուրս էինք ծախսում, մարդկանց ծանուցում, պարզվում էր՝ մահացած է. ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Վարժական հավաքներին ծանուցումից 10 օր անց քաղաքացին կհամարվի իրազեկված․ ԱԺ նոր օրինագիծը (տեսանյութ) Մի խեղաթյուրեք խոսքերս, «սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա․ Մինասյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ) Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհված պաշտոնյաների հիշատակը (տեսանյութ) Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչքան կպնեք էդ աթոռին, էնքան կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու (տեսանյութ) Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. ՊետդեպԿիրանցում տեղի ունեցողը մանր ջեբկիրություն է, պարզվում է, երբ կադաստրը վկայական է տվել, սխալվել է (տեսանյութ) Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկում Օրվա խորհուրդ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ) «Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել վիրավորական գրառում անողների նկատմամբ«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըԻնչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվելԻշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրաԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանինՆախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է․ «Ժողովուրդ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»
Ամենադիտված