Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ Սրբազան Կրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Չի կարող լինել որևէ բանական մարդ, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խումբից Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։

Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։

Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի անլուրջ գործով երեկ Բագրատ Եսայանին պետք է ձերբակալեն, միջնորդեն կալանավորելու։

Շատ կարևոր է, որ այս հարցն իր ներսում սկսի տալ իշխող ուժը, պետական համակարգը։ Բագրատ Եսայանի շուրջ տեղի ունեցողն անմիջապես մեծացնում է չարությունը ողջ իշխանական թիմի հանդեպ։ Իսկ գուցե որոշումներ կայացնողը հենց դա՞ է ուզում՝ չարության աճ, կոնֆլիկտի անընդհատ սրում։ Գուցե իրեն դա պետք է, բայց ուրիշ ոչ մեկին պետք չէ։

Բագրատի հանդեպ այս անմիտ քայլը բերում է ընդամենը կոնսոլիդացիայի և, մյուս կողմից, ատելության մեծացման՝ նրանց հանդեպ, ովքեր դա անում են և դա հանդուրժում, ըստ այդմ՝ պասիվ կերպով աջակցում։ Սա պե՞տք էր հիմա։

Ո՞րն է իմաստը՝ Չալաբյան Ավետիքի նման կիրթ մարդուն կալանավորելու։ Չկա որևէ բանական բացատրություն։ Դա մեկ հոգու գլխում ծնված գաղափար է։ Բայց այդ մեկը դրանով վտանգում է երկրի ներքին մթնոլորտը և հարվածի տակ դնում իր իսկ թիմակիցներին։

Ո՞րն է իմաստը՝ մյուս տղերքին կալանավորելու. ոչ մի։ Երբ կարմիր բերետավորները փողոցի խուժան կռվի պահվածք են դրսևորում, դիմացինին կալանավորելու բարոյական իրավունք և ընդունելի բացատրություն չկա։ Մանթաշյան Նարեկին, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղա է, սադիստի նման պահում եք բանտում, որ ի՞նչ։ Մյուս բոլոր ջահելներին, որոնցից շատերը կռվի մասնակից, ազնիվ տղաներ են, ո՞րն է իմաստը պահելու կալանքի տակ՝ մեծացնելով նրանց աջակիցների չարության դոզան։

Այս պրոցեսում յուրահատուկ կարևորություն է ձեռք բերել դատավորների դերը։ Բացի պարզապես արդարադատության օղակում իրենց դերը կատարելուց, այն դատավորները, որոնք չեն ընկնում քաղաքական ճնշումների ազդեցության տակ, իրենց պահում են որպես մասնագետ ու մարդ, իրենց քայլերով օգնում են զսպել, մեղմել լարվածությունը։ Ամեն հերթական ապօրինի կալանքի դիմումի մերժումով նրանք օգնում են զսպել չարության խորացումն ու իրենց որոշումով բուֆերի դեր են ստանձնում՝ հանրային սրվող տրամադրությունների միջև։

Նոյեմբերի 9-ը չունի դատաիրավական լուծում։ Դա այդ հարթությունից դուրս է։ Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հետևյալը. 43 օր «հաղթում ենք» պետական քարոզից հետո մի օրում, բոլորից թաքուն, այդ թվում՝ ժողովրդից և թիմակիցներից, ստորագրվում է ծանր-ստորացուցիչ փաստաթուղթ։ Հիմա ի՞նչ ենք կարծում, հասարակության կողմից որևէ ռեակցիա չպե՞տք է լիներ։ Այսինքն՝ մի կողմը կարող է խաղալ մի ամբողջ պետության ճակատագրի հետ կամ միայնակ որոշել՝ պատերազմը հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել, իսկ մնացածը մատաղացու ճագարի նմա՞ն պահեն իրենց։

Վստահ եմ՝ թիմում շատերը գոնե իրենք իրենց հարց տված կլինեին. ինչո՞ւ իրենց առաջնորդը ԱԺ-ի ամբիոնից ասաց ամենաահավոր նախադասություններից մեկը. «Մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Սա ասելու բա՞ն էր։ Ու հենց այս միտքը գեներացրեց լարվածության նոր ալիք, չարության նոր մակարդակ։ Հասկանու՞մ եք, թե ինչպե´ս, ի´նչ սրությամբ դա ընկալվեց հասարակության, տասնյակ հազարավոր ընտանիքների կողմից։

Թիմում պետք է շատ ավելի լուրջ մտածեն այդ մասին։ Իրենց ղեկավարի ամեն ելույթ, ամեն քայլ լարվածության, տագնապի, չարության նոր առիթ է տալիս։ Ոչ մի ժողովուրդ չի դիմանա նման մշակույթի։ Սա լավ բանի չի բերի։

 Նորից եմ ուզում շեշտել. բոլոր նրանք, ովքեր մտածում են ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու, քաղաքական ճգնաժամը բացառապես քաղաքական լուծումներով հաղթահարելու ուղղությամբ, բնական դաշնակիցներ են։

Ամենապարզ քայլը, որ կլիցքաթափի իրավիճակը, իշխող ուժի կողմից լիդերի փոփոխությունն է։ Սա էապես կթուլացնի լարվածությունը և կբացի հանդարտ և բազմակողմ երկխոսության դաշտ։

 Իսկ մինչ այդ, քանի կատարվում է անօրինականություն՝ մեր ընկերների, ակտիվիստների հանդեպ, պետք է լուրջ կազմակերպել նրանց աջակցությունը։ Մեկ վայրկյան անգամ որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է։

 Կարծում եմ՝ պետք է կազմակերպել ժողովրդական հանգանակություն՝ փաստաբանների և այլ ծախսերի հոգման համար։ Քաղաքացու կոպեկները շատ թանկ են. դրանք, բացի նյութականից, ունեն մեծ բարոյական արժեք։ Մեդիայի բոլոր ռեսուրսներով պետք է ձևավորել ճիշտ հանրային տրամադրություններ։ Պայքարն իսկապես ոստիկանների դեմ չէ։ Քաղաքական իշխանությունն է ուզում, որ այդպես լինի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել
Ամենադիտված