Երեխան գերդոզավորված էր․ Թագավորական ընտանիքը բացատրել է արքայազն Լուիի պահվածքը տոնակատարության ժամանակ
ԼուսանկարներԹագավորական ընտանիքի անդամ Մայք Թինդալը՝ Եղիսաբեթ II թագուհու թոռնուհի Զառա Թինդալի ամուսինը, բացատրել է, թե ինչու է չորս տարեկան արքայազն Լուին իրեն այդքան տարօրինակ պահել թագուհու պլատինե տարեդարձի տոնակատարության ժամանակ, գրում է Spletnik-ը։ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կրտսեր որդին՝ արքայազն Լուին, իր հուզական պահվածքի շնորհիվ հայտնվել է ուշադրության կենտրոնում և դարձել մեմերի հերոս։ Տղան շքերթի ժամանակ չի կարողացել անշարժ նստել, չի ենթարկվել մեծահասակներին, նույնիսկ փորձել է ձեռքով փակել Քեյթ Միդլթոնի բերանը, ով նկատողություն էր արել նրան։ Ինչպես պարզվել է, ամեն ինչ շաքարի պատճառով էր․ տոնակատարությունների ժամանակ երեխաներն անընդհատ քաղցրավենիք էին ուտում։
«Նրանք շատ քաղցրավենիք ունեին իրենց հետ, ուստի նրա մոտ շաքարավազի գերդոզավորում կար»,- ասել է Մայք Թինդալը The Good, The Bad and The Rugby֊ին: Նա հավելել է, որ երեխաների համար հեշտ չի եղել դիմանալ բոլոր պաշտոնական իրադարձություններին։
Արքայազն Լուիի զվարճալի պահվածքը, սակայն, դուր չի եկել թագավորական ընտանիքի երկրպագուներին։ Համացանցում շատերը Քեյթ Միդլթոնին և արքայազն Ուիլյամին խորհուրդ են տվել դաստիարակել իրենց կրտսեր որդուն: