Առանց արյան․ Անջելինա Ջոլին ֆիլմ է նկարահանում (լուսանկարներ)
ԼուսանկարներՄեքսիկացի դերասաններ Սալմա Հայեկը և Դեմիան Բիչիրը նկարահանվում են Անջելինա Ջոլիի նոր՝ «Առանց արյան» ֆիլմի գլխավոր դերերում։ Նրանց կերպարների մանրամասները դեռ չեն բացահայտվել։ Նկարահանումներն ընթանում են հարավային Իտալիայում և Հռոմում։
Ֆիլմը պատմում է Նինայի մասին, ով մանուկ հասակում կորցրել է ընտանիքն ու տունը և ողջ մնացել անհայտ անձի շնորհիվ։ Տասնամյակներ անց նրա անցյալը, որը երկար ժամանակ անորոշ էր, նորից հարություն է առնում:
Ջոլին շնորհակալություն է հայտնել Բարիկոյին իր գրքի ադապտացիան իրեն վստահելու համար՝ «իր յուրահատուկ պոեզիայի, հույզերի, պատերազմի մասին տեսանկյունի և այն հարցերի պատասխանների մասին, որոնք մենք փնտրում ենք կորստի կամ անարդարության ժամանակ»։
Անջելինա Ջոլին իր ռեժիսորական դեբյուտը կատարեց A Place in Time (2007) վավերագրական ֆիլմով։ Նա նկարահանել է նաև «French Riviera» և «Unbroken» ֆիլմերը։