«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ» Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» «Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն «Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» «Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» 

Ովքեր և որքան գումար են ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ նախորդ վեց ամիսների ընթացքում

Վերլուծական

Սորոսի Հայաստանյան հիմնադրամը, կամ այլ կերպ ասած՝ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը հրապարակել է 2022 թվականի ընթացքում տրված դրամաշնորհների ցանկը: Եվ այսպես, ովքեր և որքան գումար են այս տավա վեց ամիսների ընթացքում ստացել Սորոսի հիմնադրամից:

10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրվել «Դովեղ» ֆուտբոլային ակումբին: Նշվում է, որ հիմնադրամը կաջակցի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին, ՀԿ-ին ներդրումներ կատարել Տավուշի և Լոռու մարզերի շուրջ 80 երեխաների (տղաների և աղջիկների) սոցիալական ներառման, առողջ ֆիզիկական ապրելակերպի և թիմային հմտությունների զարգացման մեջ՝ ներգրավելով նրանց պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային դասընթացներում: «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը Թաթուլ Հակոբյանն է, հասցեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ բնակավայրն է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ակումբի Կանոնադրության մեջ ասվում է. «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակն է Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում ֆուտբոլային թիմերի հիմնադրումը, օժանդակումը և պահպանումը, նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի միջազգային և Հայաստանի մրցումներին՝ սկսած մանկապատանեկանից մինչև մեծահասակների առաջնություններ, գավաթային և այլ խաղարկություններ։ Թաթուլ Հակոբյանը, ի դեպ, լրագրող է:

160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել Դեմոլավ տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Factor.am կայքի ղեկավարը Արևհատ Սահակյանն է, կայքն էլ հաճախ անվանում են սորոսական:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Ծրագիրը նպատակ ունի ապահովել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրերի հաշվետու իրականացումը (ուժի մեջ են 2014թ. հունվարից) և բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցությունը ԵՄ կառույցների հետ: Կենտրոնի ղեկավարը Ստեփան Գրիգորյանն է, նա հայտնի է իր ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ: 2018 թվականին համապետական ընտրություններին մասնակցում էր Սասնա Ծռերի նախընտրական ցուցակով:

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱմՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: ՀԿ-ն բավական ակտիվ կերպով քննադատում է և արձագանքում մամուլի դեմ ուղղված իշխանությունների ոտնձգություններին:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Կենտրոնի գործադիր տնօրենը Սոնա Այվազյանն է: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել Կառավարության կողմից առաջարկվող գնումների բողոքարկումների վերանայման համակարգի ուժեղ և թույլ կողմերը: Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք միայն այս նպատակը, ապա կարելի է ասել, որ 2022 թվականին դեռևս որևէ դիտարկումներ այս մասով կենտրոնը չի արել, չենք խոսում՝ բացահայտումների մասին:

«Առաջընթաց Գյումրի» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն (Progress Gyumri, Civil Society Development Center)-ը ստացել է 10.700.00 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Ծրագիրը նպատակ ունի մեծացնել «Գյումրու «Պրոգրես» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի մեդիա հնարավորությունները, որպեսզի այն կարողանա լուծել Շիրակի մարզում առկա մարդու իրավունքների կարևորագույն խնդիրները, համակողմանի լուսաբանել տարածաշրջանի զարգացումները և ունենալ ավելի լայն տարածում:

Ինչպես տեսնում ենք՝ այս տարի բավական մեծ գումարներ են հատկացվել հայկական ՀԿ-ներին, սակայն ցանկի ամբողջական ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշակի եզրահանգնումներ անել, որ սորոսականների հետաքրքրության տիրույթը շարունակում է մնալ Գեղարքունիքը և Տավուշը, ինչը, իհարկե, զարմանալի չէ` հաշվի առնելով, թե ինչ աշխարհաքաղաքական շահեր են բախվում այս տարածաշրջանում...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի. ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները (տեսանյութ)«Ժողովու'րդ, «Նիկո'լ հեռացիր» չկա, հեռացել է այդ մարդը, դուք դրականից խոսեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը
Ամենադիտված