«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ Սրբազան Կրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 

Ո՞վ է տերը մեր երկրի

Բլոգոսֆերա

Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։

Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։

Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։

Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։

Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։

Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։

Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։

Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։

Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։

Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։
Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։

Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։

Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։

Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։

Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ)
Ամենադիտված