Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

Կրկին շեշտեմ՝ մոնումենտալ արձանը եկեղեցական կառույց չէ. Գ. Ծառուկյան

Հասարակություն

Հարցազրույց «Ժողովուրդ» օրաթերթին.

-Պարո՛ն Ծառուկյան, շաբաթ օրը ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ ազդարարվեց Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված միանգամից նման հնչեղության անհրաժեշտությունը։

-Այս գաղափարը եւս մեկ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու եւ աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։ Պատերազմից ու այսքան աղետներից հետո մենք իրավունք չունենք փակվելու մերմեջուկտրվելու աշխարհից։ Լրիվ հակառակը. մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ նայելու աշխարհին, բացվելու աշխարհի համար, նորովի ներկայանալու։

Մենք պետք է ուժ գտնենք՝ ասելու, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն ուրախությամբ կընդունեն բոլոր բարեկամ պետություններիցհյուրերի։ Հայաստանն աշխարհում բազմաթիվ բարեկամ երկրներ ունի, բայց նրանց թիվըպետք է մշտապես մեծանա։ Այսօրվա աշխարհում մենքպետք է շատ ակտիվ լինենք, պիտի ամեն առիթ օգտագործենքմեր փոքր, բայց գեղեցիկ, մշակութային ուհոգեւոր մեծ ժառանգությամբ երկրի մասին պատմելու համար։ Պիտի ստեղծենք առիթներ՝ պատմելու աշխարհին, որ այստեղ ապրում է աշխատասեր, խաղաղասեր ու հյուրընկալ ժողովուրդ։

Գաղափարի իրականացման ընթացքում ես շատ կարեւորում եմ միջազգային հեղինակավոր կառույցների հետ մշտական աշխատանքը,եւ, բնականաբար, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն այդ շարքում առաջիններից է։

-Արձանի գաղափարին «դեմ» կարծիքները եղել են առաջին իսկ օրվանից եւ կան նաեւ այսօր։ Սա ձեզ չի՞ անհանգստացնում։

-Գիտեք, ես ապրել եմ բավականին բարդ ու իրադարձություններով լի կյանք, շատ բան եմ տեսելու հաստատ միամիտ մարդ չեմ։ Ձեր կարծիքով՝ ես չգիտեի՞, որլինելու են դեմ կարծիքներ, ընդդիմախոսներ։ Նույնիսկ եթե, Քրիստոսի արձանի փոխարեն, ես դրախտը բերեի Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու՝ իրենց սեփական կարծիքն արտահայտելով, լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի։ Ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ։

Արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ Բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, նրանց հետ ես ընթացքում ունեցել եմ զրույցներ, լսել եմ նրանց խոսքըեւ երբեքչեմ պարտադրել իմ կարծիքը։

– Համարում ենք շինարարությունը սկսված։ Ո՞րն է շարունակությունը, սպասել բացմա՞նը։

-Նախ պետք է ասեմ, որ հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ութույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Աշխատանքները սկսելուն պես ես ունեմ մի գաղափար, որ արձանի կառուցման ամբողջ ընթացքը տեսանելի լինի մարդկանց համար, հայ ժողովրդի համար, տարբեր երկրներում ապրող մարդկանց համար, միջազգային կառույցների, բոլորի համար։

Այդ նպատակով պլանավորում եմ ստեղծել արձանի կառուցման տեղեկատվական կենտրոն, որը կաշխատի հանրության հետ, լրատվամիջոցների հետ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Ու այս հարցում ունենք շատ հետաքրքիր գաղափարներ։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ մարդիկ հետեւեն շինարարությանը, ով ինչպես կամենում է, դառնա մասնակիցը այս սիրուն գաղափարի։

Մենք այսօրվանից պետք է պատրաստվենք նոր տուրիստական հոսքերի։ Տուրիզմը հնարավորություն է տալիս ժողովուրդներին ճանաչել միմյանց, ներկայացնել սեփականը եւտեսնելուրիշինը։ Տուրիզմը մեր աշխարհը դարձնում է ավելի խաղաղ ու ավելի հետաքրքիր։ Վստահ եմ՝ արձանի կառուցումը դեպի Հայաստան եւ տարածաշրջան բերելու է նոր տուրիստական ու ֆինանսական հոսքեր,իսկ դա ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր նախագծեր։

-Դուք անընդհատ շեշտում եք նոր գաղափարների, նոր նախագծերի կարեւորության մասին։ Նույնիսկ արձանի գաղափարում շեշտում եք տնտեսական նոր քաղաքականության անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է ենթադրել, որ հին տնտեսական մոդելներն արդեն արդյունավետ չեն։

-Աշխարհում հիմա բառի ամենավատ իմաստով տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։ Քանդվում են տասնամյակներով ստեղծված տնտեսական կապերը, քանդվում են լոգիստիկայի, բեռնափոխադրումների՝ տասնամյակներով ձեւավորված ուղիները։ Փոխադարձ սանկցիաները ահռելի ազդեցություն են թողել բանկային համակարգի վրա, կապիտալի տեղաշարժի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

Էներգակիրների, նավթի գինը կտրուկ բարձրացել է։ Փոխադարձ սանկցիաները վատացնում են պետությունների տնտեսական աճի հնարավորությունները։ Դրանք էապես վատացնում են բնակչության բոլոր խավերի, հասարակությունների կենսամակարդակը։ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսություննիր վրա զգալու է համաշխարհային տնտեսական պրոցեսների հետեւանքները։

Սա այն հարցն է, որ մի կողմից մենք մեր ժողովրդի հետպետք է պարզ խոսենք, մյուսկողմից՝ մերողջ մտավոր ռեսուրսը, հնարավորությունները մոբիլիզացնենք՝ հասկանալու համար, թե ինչպես դիմակայել, եւ գուցեորոշ ճյուղերում զարգացման հնարավորություններ ստանանք։ Տնտեսական աճի, տնտեսական զարգացման մասին հին պատկերացումներն արդեն չկան։ Եթե մենք մնացինք հին պատկերացումներից կառչած, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։ Մենք պետք է կարողանանք լինել ավելի ճկուն, ավելի ժամանակակից, ավելի արագ։

-Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել համաշխարհային տնտեսական նոր խնդիրներին։ Հայաստանում արվու՞մ են բավարար քայլեր դիմակայելու համար։

-Իմ կարծիքով՝ Հայաստանում պետական համակարգի գործունեությունըպետք է լինի հակաճգնաժամային։ Միայն նման տրամաբանությամբ է հնարավոր ճիշտ արձագանքել։ Մենքունենքսուր խնդիրներ, ունենք ավելի երկարաժամկետ խնդիրներ,եւ դրանք բոլորըպետք է հաշվարկել ուլուծումներ գտնել։ Լարսի խնդիրը, օրինակ, սուր ճգնաժամ է. օբյեկտիվ առաջացել է սուր խնդիր, եւ գյուղմթերքների արտահանման այս ժամանակահատվածում մեզ համար դա շատ բարդ խնդիր է։ Դրամի փոխարժեքը լուրջ խնդիր է, արտադրողները, արտահանողները մեծ դժվարությունների առաջ են կանգնում՝ վառելիքի գներ, ընդհանուր գնաճ։ Հայաստանի տնտեսության համար պետք է նոր, ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը հաշվի կառնի աշխարհում ստեղծված իրավիճակը, հսկայական անորոշությունները։ Այսօր ոչոքչգիտի, թե դա որքան է շարունակվելու։ Հայաստանին պետք են ներդրումներ։ Դա մեր թթվածինն է։ Հայաստանին պետք են խոշոր հեռանկարային ծրագրեր, որոնց համար պետք է գտնել թե՛ դրսից ռեսուրս, թե՛ մոբիլիզացնել ներքինռեսուրսները։ Բացառիկ աշխատելու հնարավորություններ պետք է տալ փոքրումիջին բիզնեսին։ Եթե այստեղ գնացին փլուզումներ, չենք կարողանալու դեմը առնել։ Սա տնտեսական կայունության կարեւոր գործոնն է։

-Պարո՛ն Ծառուկյան, նկատելի է, որ այս փուլումՁեր հանրային ակտիվությունը նվազել է. ինչո՞վ եք սա բացատրում։

-Ի՞նչ ասել է հանրային ակտիվություն։ Հայաստանի համար խոշոր հեռանկարային նախագիծ սկսելը, մերպետությունը աշխարհին ներկայացնելու իմ անձնական ջանքերը հանրային ակտիվությո՞ւն է, թե՞ ոչ։ Պատերազմից հետո մեր մարզական լուրջ հաջողությունները, մեր դրոշի բարձրացումը աշխարհի մարզադահլիճներում հանրային ակտիվության արդյո՞ւնք է, թե՞ ոչ՝ որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մայիսի 9-ին, հունիսի 1-ին եւ մյուս կարեւոր օրերին մեծամասշտաբ հանրային միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը ակտիվություն չէ՞, մերհերոսների երեխաների համար ճամբարների կազմակերպումը հանրային ակտիվություն չէ՞։ Դեսպանների, միջազգային կառույցների հետ մշտական շփումները, հանրային դեմքերի հետ հանդիպումները. այս ամենը հանրային ակտիվություն չէ՞։ Եվ ամենակարեւորը՝ ես կարող եմ հանգիստ քայլել Երեւանի փողոցներով, մեր գյուղերով ու մյուս քաղաքներով, հանդիպել մարդկանց, հանգիստ զրուցել, ջան ասել, ջան լսել, օգտակար լինել մարդկանց, լսել նրանց առաջարկությունները. դրանից լավ հանրային գործունեություն կա՞։ Այս առումով ես Հայաստանի ամենաակտիվ հանրային դեմքերից մեկն եմ։

– Բայց չենք կարող ասել, որ նույն ակտիվությամբ է գործում ԲՀԿ-ն։

– Իհարկե, չենք կարող։ Եղել են ընտրություններ, եւ կան արդյունքներ, ու կուսակցությունը պարտավոր է անել հետեւություններ։ ԲՀԿ-ում կա երիտասարդ գործիչների մի լավ թիմ՝ մեր նախկին պատգամավորներից, այլ գործիչներից, որոնց ես հրավիրել եմ ու պարզ ասել՝ գնացե՛ք, մշակե՛ք կուսակցության «թարմացման» ծրագիրը, դրանում հաշվի առե՛ք նորիրողությունները՝ նորմոտեցումներով, նոր տեսլականներով։ Տվել եմ լիակատար ազատություն։ Եվ դա ճիշտորոշում է։ Բազմաթիվ ԲՀԿ-ականների Դուք կարող եք տեսնել տարբեր հարթակներում, ակտիվ մասնակցում են քննարկումների եւ հայտնում շատ դեպքերում բացառապես իրենց անձնական տեսակետները։ Եվ դա նույնպես իմ ցանկությունն է եղել։ Ես համարում եմ մեծ ձեռքբերում, երբ քոթիմում ձեւավորվում է ինքնուրույն, բանիմաց գործիչներինոր սերունդ։ Նրանց տրված է ժամանակ եւ ազատություն կուսակցության նոր փուլի մշակումների համար։ Երբ նրանք պատրաստ կլինեն, երբ թիմը պատրաստ կլինի, կանցկացվի համագումար,եւ կսկսվի հանրության հետ աշխատանքի, բաց երկխոսության նոր փուլը։

– Այդ գործիչներից շատերին մենք տեսնում ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ Սա նո՞ւյնպես նոր քաղաքականության մի մասն է։

-Դա եղել է իմ անձնական որոշումը։ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր տարբեր կարծիքների, տեսակետների, քաղաքակիրթ բանավեճերի հարթակ է։ Տարբեր թեմաներ, սուր խնդիրներ քննարկվում են բաց ու հարգալից մթնոլորտում։ Քաղաքական բոլորթեւերի ներկայացուցիչներն այստեղ լինում են մշտապես։ Մեր նախկին պատգամավորներից ոմանք հանդես են գալիս նոր կարգավիճակով՝ քաղաքական, տնտեսական մեկնաբանների, մոդերատորների կարգավիճակով։ Դա շատ լավ է։ Դա է իսկական հանրային գործունեությունը։ Կյանքը պատգամավորական մանդատը չէ, կյանքը պիտանի մարդ լինելումեջ է։

-Վերջին հարցը. Ձեր գնահատականները համաշխարհային տնտեսական դժվարություններին, մեր երկրի տնտեսական եւոչ միայն տնտեսական մարտահրավերներին, իհարկե, հետաքրքիր են, բայց Ձեր խոսքում ես ճի՞շտ եմ նկատում հոռետեսություն, մի տեսակ տագնապ՝ ապագայի հանդեպ։

-Պատասխանեմ՝ ոչ։ Ես չեմ կարող լինել հոռետեսեւ, առավել եւս, հանրությանը նման բան հաղորդել։ Ինձ մոտ լավատեսական կամ հոռետեսական չէ հարցադրումը,ինձ մոտ այլ կերպ է դրված հարցադրումը՝ աշխատո՞ւմ ենք , թե՞ ոչ,ճի՞շտ ենք գնահատում իրավիճակը, ճի՞շտ ենք գնահատում ռիսկերը, թե՞ ոչ,կարողանո՞ւմ ենք ճիշտ արձագանքել, թե՞ ոչ։ Իմ կյանքում միշտ է այդպես եղել. սա նոր չէ։ Ես ամբողջ կյանքս կրել եմ պատասխանատվություն շատ մեծ թվով մարդկանց համար, ու դա ինձ մոտ ձեւավորել է մտածողության այդ տիպը։ Երբ դու կրում ես պատասխանատվություն, ապա դու ստիպված ես միշտ գտնել լուծումեր, երբեք չհանձնվել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ)
Ամենադիտված