Plus-size չափսի մոդել Lizzo֊ն ինքնակպչուն ժապավենով փաթաթված՝ կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար
ԺամանցԱմերիկացի երգչուհի plus-size մոդելLizzo֊ն իր մարմինը ծածկել է ինքնակպչուն ժապավենով և լուսանկարվել բրիտանական Elle-ի սեպտեմբերյան համարի շապիկի համար։ Մելիսա Վիվան Ջեֆերսոնը, նույն ինքը՝ Lizzo-ն, ներկայացված է Elle UK-ի սեպտեմբերյան համարում: Plus-size մոդելը հայտնվել է ամսագրի շապիկին ամբողջությամբ պատված դեղին ժապավենով Balenciaga մակագրությամբ՝ կրկնելով Քիմ Քարդաշյանի կերպարը։ Չորս ամիս առաջ՝ մարտին, ռեալիթի հեռուստաաստղը նման տեսքով ներկա էր Դեմնա Գվասալիայի՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը, որը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: