Սոչիում ավերիչ ջրհեղեղներ են․ արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)
ФотографииՍոչիի վարչակազմը քաղաքում արտակարգ ռեժիմ է հայտարարել՝ երկու անընդմեջ ավերիչ ջրհեղեղների հետևանքները վերացնելու համար։ Մեկը սկսվել է շաբաթ առավոտյան, մյուսը՝ կիրակի գիշերը, գրում է BBC-ն։
«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել»,- գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։ «Սա մեզ ուժեր տեղակայելու և տուժածներին անհապաղ տեղահանելու մեխանիզմների ևս մեկ գործիք է տալիս»,֊հավելել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ կիրակի օրվա անձրևը «պատի պես փլվել է» և գրեթե մեկ ժամ չի դադարել։ Այս ընթացքում քաղաքում 76 մմ տեղումներ են տեղացել։ Սա նույնիսկ ավելին է, քան Սոչիի միջին տեղումները ամբողջ հուլիսի համարՏարերքի գիշերային խրախճանքը երկրորդն էր անընդմեջ։