55-ամյա Նիկոլ Քիդմանը մտադիր է կրկին մայր դառնալ
Լուսանկարներ55-ամյա հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը ծրագրում է կրկին մայր դառնալ. նա ցանկանում է երեխա որդեգրել։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը՝ հղում անելով արտիստի մերձավոր շրջապատին։
Նրա հայտնի ամուսին երաժիշտ Քիթ Ուրբանը կիսում է կնոջ ցանկությունը և աջակցում նրա որոշմանը։ Հրապարակման աղբյուրը հայտնել է, որ զույգը ծրագրում է տղա որդեգրել։
Նիկոլ Քիդմանը 2005 թվականից հարաբերությունների մեջ է ավստրալացի երգիչ Քիթ Ուրբանի հետ։ Զույգը միասին երկու երեխա ունի՝ 14-ամյա Սանդի Ռոուզը և 12-ամյա Ֆեյթ Մարգարեթը։ Զույգը չի թաքցնում, որ աղջիկներին ծննդաբերել են փոխնակ մայրերը։
Դերասանուհին ունի նաև երկու որդեգրված երեխա, որոնց որդեգրել է Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում։ Իզաբելլա Ջեյնը 29 տարեկան է, իսկ որդին՝ Քոնոր Էնթոնին՝ 27 տարեկան։ 2001 թվականին արտիստների բաժանվելուց հետո նրանց դուստրն ու որդին նախընտրեցին մնալ հոր հետ։ Նիկոլ Քիդմանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ երեխաների հետ հարաբերություններում դժվարությամբ է անցել այս շրջանը, արդյունքում՝ նրան հաջողվել է վերականգնել շփումը Իզաբելլայի հետ, իսկ Քոնորը հրաժարվել է «փոխհամաձայնության» գնալ։