Բոբին այս թիմի սիրտն ու հոգին է. Կլոպը՝ Ֆերմինոյի մասին
ՍպորտՌոբերտո Ֆիրմինոյի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս ֆոնին մամուլում ավելի ու ավելի հաճախ են խոսակցություններ տարածվում բրազիլացու՝ «Լիվերպուլից» մոտալուտ հեռանալու մասին։ Նույնիսկ խաղացողի համար պայքարի ֆավորիտ է նկատվում։ Այդ դերը վերապահված է Թուրինի «Յուվենտուսին»:
Ջեյմս Փիրսն իր հերթին հայտարարել է, որ մերսիսայդցիները չեն վաճառի Ֆիրմինոյին այս ամառ՝ այսպիսով հաստատելով Liverpool Echo-ի կողմից նախկինում հնչեցրած տեղեկությունը։
«Մանչեսթեր Սիթիի» հետ մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում Յուրգեն Կլոպին հարցրել են բրազիլացու ապագայի մասին։ «Բոբին մեզ համար շատ կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Այն, ինչ մենք անում էինք վերջին տարիներին, հնարավոր է եղել միայն Բոբիի շնորհիվ», - ասել է «կարմիրների» ղեկավարը: «Այդ իսկ պատճառով՝ ես շատ ուրախ եմ, որ նա կարողացավ մարզվել նախամրցաշրջանի մեծ մասը, և մինչ այժմ ամեն ինչ շատ լավ է: Ամեն ինչ կարգին է, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, թե որքան լավ խաղացող է նա: Մնացածի համար կտեսնենք, թե ինչպես կանցնի այս տարի: Բայց այո, նա մեզ համար շատ կարևոր է»,֊ասել է Կլոպը: