Իրինա Շեյքը բիկինիով լուսանկար է հրապարակել Victoria's Secret-ի «հրեշտակի» հետ
ФотографииՄոդել Իրինա Շեյքը նոր լուսանկարներ է հրապարակել ընկերուհու՝ Ստելլա Մաքսվելի հետ Իբիցայում հանգստից։ Նա լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Սուպերմոդելն արդեն մի քանի օր է՝ հանգստանում է Իսպանիայում։ Victoria's Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելի, դերասանուհի Էլլա Բալինսկայի և մոդել Իման Համամի հետ Իրինա Շեյքը նավարկում է զբոսանավով, արևայրուք է ընդունում ծովափին և հաճախում աշխարհիկ երեկույթների։
Իբիցայում հանգստի ժամանակ Իրինա Շեյքն արդեն ցուցադրել է բիկինիի մի քանի մոդել։
Իսկ օրերս սուպերմոդելին նկատել են Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշիի երեկույթին, ով իր ծննդյան տարեդարձը նշել է կղզում։ Տոնակատարությանը հրավիրված էին նաև Նաոմի Քեմփբելը, Ստելլա Մաքսվելը և նորաձևության ոլորտի այլ ներկայացուցիչներ։