Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է 

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը չի՞ նկատում յուրայինների «սայթաքումները»

Վերլուծական

Հայաստանյան մի շարք ՊՈԱԿ-ում պարբերաբար ծագում են սկանդալներ կապված բացթողումների, չարաշահումների հետ:  Դիցուք՝  Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ում ըստ մամուլի մի շարք հրապարակումների  անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը լրագրողներին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին: Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը անգործության է մատնված: Բացի այս, հայտնի է դարձել նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով: Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը:

Շաբաթներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ: Ի դեպ, ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ ղեկավար էր Ռոմանոս Պետրոսյանի ազգական Պավել Ցուգունյանը: Նկատե՞լ է ՊՎԾ ղեկավարը այս բոլոր բացթողումները, կամ փորձե՞լ է ստուգումներ սկսել մի կառույցում, որը այն ժամանակ ղեկավարում էր իր ազգականը: Թերևս` ոչ: 

Ըստ մամուլում առկա տեղեկությունների`  Պետրոսյանը  նաև փորձում էր ինչ-ինչ կադրային հարցեր լուծել Խոսրովի արգելոցում: Արգելոցը վերջին ամիսներին հայտնվում է բավական մութ և կասկածելի պատմությունների կիզակետում:  Ամեն բան սկսեց նրանից, որ արգելոցի փոխտնօրենը մեղադրեց այն ժամանակ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանին իրենից ամեն գնով ազատվելու ցանկության մեջ: Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանի հրամանով` Բորիս Բաղդասարյանը նշանակվել էր ՀՀ ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: Մամուլը այն ժամանակ գրել էր, որ Բաղդասարյանը Պետրոսյանի յուրայինն է և նրա նշանակման փաստը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Այսօր արդեն ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն Արտակ Մխիթարյանն է, ով մի քանի անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ ՊՈԱԿ-ի այն ժամանակ պահպանության գծով փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին: Այս լուրը հերքվեց պաշտոնապես: Այնուհետև ևս մեկ սկանդալ եղավ: Եվ չնայած դրան` Մխիթարյանը մնաց ԺՊ, իսկ նոր տնօրեն ընտրելու մրցույթը այդպես էլ չի կայանում: Անգամ եթե Մխիթարյանը որևէ կապ չունի վերը նշված մեղադրանքների հետ, այլ երկրում նման պաշտոնյան արդեն իսկ հրաժարական տված կլիներ՝ հանրության տարատեսակ շերտերի կասկածները ցրելու համար: Իսկ ՊՎԾ-ն, իր հերթին տեսնելով, որ ՊՈԱԿ-ում մեղմ ասած ոչ նորմալ բարքեր են տիրում, կարող էր իր հերթին նույնպես ստուգումներ իրականացնել, մի բան, ինչը այդպես էլ տեղի չի ունեցել:

Բնականաբար, չենք պնդում, որ մամուլում հայտնված և վերը նշված մեղադրանքները իրականություն են, սակայն, հենց դրանում է ՊՎԾ գործառույթը՝ ստուգել և վերհանել խախտումները, եթե դրանք առկա են, կամ ցրել հասարակության և լրատվամիջոցների տարատեսակ կասկածներն այս առումով: Իսկ երբ ՊՎԾ-ն որևէ բան այս ուղղությամբ չի անում, տպավորություն է ստեղծվում, որ ՊՎԾ ղեկավարը փորձում է կոծկել ժամանակին իր կողմից նշանակված անձանց հավանական խախտումները...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը
Ամենադիտված