Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան 

Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։

Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի և պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։

Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար և այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի  անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։

Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որևէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։

Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու և վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։

Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին և արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձևավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձևաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին և արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ)
Ամենադիտված