00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՕրվա խորհուրդըՍևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվելԱրտահայտություններ, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարումՏիմատիի նախանձելի հանգիստը (լուսանկարներ)Անգլիան մտնում է խաղի մեջ…

Հերթական խաբված խոշոր ներդրողը Հայաստանում (տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին Lurer.com-ի խմբագրություն էր զանգահարել ծագումով հույն, կանադացի գործարար Բիլ Մավրիդիսը։ Հեռախոսազրույցի ընթացքում պարզվեց, որ Մավրիդիսը, ներդրում կատարելով Հայաստանում, բավականին մեծ կորուստներ է կրել։ Նա 2009 թվականից սկսել է համագործակցել «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության հետ, որը պատկանում է հայ գործարար Վան Գրիգորյանին։ Համագործակցությունը եղել է հայաստանյան հանքավայրերի շահագործման ոլորտում։ Ըստ գործարարի՝ նրա կրած վնասների չափը հասնում է 4.5 մլն դոլարի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բիլ Մավրիդիսի՝ Lurer.com-ին տված բացառիկ հարցազրույցում։

1. Lurer.com-ի հետ զրույցում դուք հայտնեցիք, որ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության հետ համագործակցելու արդյունքում լուրջ վնասներ եք կրել։ Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը ընկերության հետ: Կմանրամասնե՞ք՝ որոնք են Ձեր դժգոհության պատճառները։

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Lurer.com-ին, որ ինձ հնարավորություն ընձեռեց Կանադայի Մոնրեալ քաղաքից իմ բողոքը ներկայացնել և խոսել իմ՝ «Գլոբալ գոլդ»-ի և պարոն Վան Գրիգորյանի հետ ունեցած փորձի մասին: Համագործակցությունը սկսել ենք 2009-ին, երբ ստորագրվեց նախնական համաձայնագիրը «Մարջան» նախագիծը զարգացնելու համար: 2010-ի մարտին կնքեցինք վերջնական պայմանագիրը: Ցավոք սրտի, երբ սկսեցինք հաստատել, ընկերությունն ամեն ինչ արեց, որ չեղյալ համարի պայմանագիրը: Ես իրավաբան չեմ, բայց  գործարք եմ արել այնպիսի մարդու հետ, ինչպիսին Վան Գրիգորյանն է, ով թվում էր, որ մեծ հեղինակություն է վայելում և շատ ակտիվ գործունեություն է ծավալում հայկական համայնքում. Ամերիկայի հայկական ասոցեացիայի տնօրեն,  հոգաբարձուների խորհրդի անդամ, մի լոբբիստ, ով Հայկական հարցն է բարձրացրել Կոլումբիա նահանգում, բազում գործարքներ է արել և շատ-շատ կապեր ունի, ներառյալ նախագահականը, վարչապետի գրասենյակը և ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում: Այսպիսով, երբ գործարք ես անում, ենթադրվում է, որ ամեն կողմն իր պարտավորությունները պետք է անի, սակայն երբ Վան Գրիգորյանի նման մեկը գալիս և ցանկանում է հետ վերցնել այն, շատ դժվար է գործարք կատարել: Ցավոք սրտի, երբ նա հասկացավ, որ մենք չենք պատրաստվում նահանջել, ամեն ինչ արեց, որպեսզի հետ վերցնի պայմանագիրը՝ օգտագործելով իր կապերը, և նույնիսկ դիմեց կոռումպացված գործողությունների:

2. Ինչքա՞ն գումար եք ներդրել դուք։ Այդ գումարից ինչքա՞նն է մտել ՀՀ պետբյուջե։

Պայմանավորվածություն կար «Գլոբալ գոլդ»-ի և Վան Գրիգորյանի հետ 3 միլիոն ԱՄՆ դոլար վճարել, որն իր մեջ ներառում էր նախագծի ուսումնասիրությունը: Արդյունքում, ավելի քան 4 մլն դոլար ներդրվեց այս նախագծում: Մոտ 1.2 միլիոն դոլար է ծախսվել «Մարջան»-ի հետազոտության, աշխատողների, հանքափորության և վերլուծության համար: Մենք նաև 100 հազար դոլար ենք տրամադրել 2010 և 2011 թթ. լիցենզիայի և կոնցեսիոն վճարումները կատարելու համար, նաև կանխիկ վճարել ենք «Գլոբալ գոլդ»-ին 150 հազար դոլար: Վարչական դատարանի միջոցով «Գլոբալ Գոլդ»-ը հետ վերցրեց Մարջանը, բայց այսօրվա դրությամբ մի դրամ անգամ չէր ներդրել նախագծի համար: Իրականում նրանք պնդում էին, որ նախկինում  ներդրել են  3 մլն դոլար «Մարջան»-ի նախագծի վրա, սակայն, իմ վերլուծությամբ, նրանք 1 մլն դոլարից ավելին չեն ներդրել և շահագործման աշխատանքները չեն կատարել : Նա ոչինչ չի արել և հիմա էլ չի շահագործում: Այսպիսով, նրանք օգուտ քաղեցին նախագծից, սակայն ոչինչ չեն ուզում անել նախագծի համար, իսկ պատճառը, որ նա հետ էր ուզում վերցնել նախագիծը, շատ պարզ էր. երբ կնքեցինք պայմանագիրը, ոսկու և արծաթի գները սկսեցին աճել, և իմ համոզմամբ պարոն Գրիգորյանն արեց սա՝ ագահությունից ելնելով, և որոշեց, որ այն 3 միլիոն դոլարով «Կալդերա»-ին վաճառելը շատ էժան էր, այդ իսկ պատճառով հետ վերցրեց նախագիծը: Նա ուզում էր այն հետ վերցնել և արեց հնարավոր ամեն ինչ՝ դիմելով նույնիսկ կոռուպցիայի:

3. Իսկ ինչպե՞ս են ձեզ խաբել, կմանրամասնե՞ք։

Ցանկը շատ երկար է այս հարցազրույցի շրջանակներում նշելու համար: Երբ «Գլոբալ Գոլդ»-ն ասաց մեզ, որ պաշարներ կան, պարզվեց, որ ոչ մի նման հաստատված պաշար չկա: Պարզվեց, որ Գլոբալ  Գոլդը Մարջանի լիցենզիան ապօրինի ստացավ։ Գլոբալ Գոլդը գիտեր սա, և կարծում եմ՝ սա էր այն պատճառներից մեկը. նրանք ցանկանում էին օգտագործել այդ փաստը՝ ասելու համար՝ «տեսեք «Կալդերա»-ն եկել է այդտեղ գործ անելու, նրանք այն չեն արել, ապօրինի են գործել և սա իրենց մեղքն է, մեր մեղքը չէ»: պարզ է, որ լիցենզիան տրվել է անօրինական կերպով, պարզ է նաև, որ շուրջ 3 տարի «Գլոբալ գոլդ»-ը ոչ մի աշխատանք չի տարել նախագծի շուրջ։ Եվ Մարջանի նախագիծը հետ ստանալու համար նրանք մեր դեմ քրեկան գործ անհիմն ձևով հարուցելու համար դիմեցին կոռուպցիային։ Երևան քաղաքի կենտրոն թաղամասի  դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանը հարուցել է քրեկան գործ, նշելով, որ մենք իբրև թե գողացել ենք իրենցից Մարջանն այն դեպքում, որ ես փաստաթուղթ ունեմ, որ գլոբալ Գոլդն այն վաճառել է մեզ։ Հետո  հետաքննություն սկսվեց, որը տևեց 11 ամիս և կարճվեց հանցանշանների բացակայության պատճառով։Երբ նրանց բողոքի հիման վրա քրեական գործ հարուցվեց, իրենք սկսեցին տարածել նամակներ ամեն տեղ՝ սկսած նախարարներից մինչև վարչապետ՝ անվանելով Կալդերայից Բիլ Մավրիդիսին և Ազադ Վարդանյանին Մարջանից հանցագործներ և մեղադրելով պետգրանցումների աշխատակարգի աշխատակիցներից Արթուր Ազարյանին՝ կաշառք ստանալու մեջ, մեզ պիտակելու համար։ Այնուհետև նրանք գնացին ԱՄՆ-ի դեսպանատուն և ստեր հորինեցին։ Չգիտեմ, թե ինչու ԱՄՆ-ի դեսպանատունը դիմեց այս քայլին, բայց դեսպան Հովանովիչն այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ «հանցագործ գործունեության մասին հայտնելու համար»։ Հունիսի 14-ին 2011 թվականին ԱՄՆ-ի դեսպանատունը նամակա ուղղարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանին մեր  «հանցագործ » գործունեության մասին։ Բայց ինչ հանցագործ գործունեության մասին է խոսքը, քրեական հետախուզությունը ցույց տվեց, որ ոչ մի նման գործունեություն չի տարածվել։ ԱՄՆ-ի  նախագահ Օբամայի խոսքով ուղղակի դիմել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ասելով, որ «Գլոբալ գոլդ»-ը մեր ընկերությունն է, նրանց լավ չեն վերաբերել և պետք է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այդքանից հետո ես վարչապետ Տիգրան Սարգսյանին չեմ մեղադրում, որ ինքը միջամտեց և վարչական դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդի» որոշում ընդունեց։ Սա է կոռուպցիան։ Գիտենք, որ դատավոր Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկ հայտարարեց, քանի որ կապ է ունեցել «Գլոբալ Գոլդ»-ի հետ։ Այնուհետև նոր դատավոր Հակոբյանը հօգուտ Գլոբալ Գոլդի լուծեց հարցը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ միջամտեց ԱՄՆ-ի դեսպանատունը։  Եվ սա այսբերգի միայն ծայրն էր, քանի որ այն ավելի խորն էր՝ ներառելով Կորյուն Հակոբյանին, որը կոնցեսիոն բաժնի պետն է և որն օգնել է «Գլոբալ գոլդ»-ին՝ խուսափել պատասխանատվությունից:

4. Հետագա ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

Դուք պետք է հասկանաք, որ արբիտրաժը ԱՄՆ-ում դեռ շարունակվում է, չնայած նրան, որ արբիտրն արդեն ընդունել է մասնակի որոշում այն ամսին, որ 2010 թվականի մարտ ամսին ստորագրված պայմանագիրը ուժի մեջ չի, որը դեռ պետք է հաստատվի Նյու Յորքի դատարանի կողմից։ Մենք համաձայնագիր ունենք 2009 թվականի դեկտեմբերից, որ Գլոբալ Գոլդը պետք է գործարք կնքի Կալդերայի հետ, Գլոբալ Գոլդը պետք  է անի Մարջան գործարքը և մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ես Հայաստանում գտնվող իրավաբաններից տեղեկացել եմ, որ Վարչական և վերաքննիչ դատարանների որոշումները կոռուպցիայի արդյունք են: Ես հավատում եմ, որ եթե Էներգետիկային  և բնական պաշարների նախարարությունը մեկ անգամ լիովին հետազոտի, շահագործման լիցենզիան հետ կկանչվի, քանի որ այն ապօրինի է տրամադրվել՝ առանց հաստատ պաշարների։ Անհնարին է անօրինական շահագործման լիցենզիա տրամադրել առանց հաստատված պաշարների։ Եվ նման իրավիճակը սովորական է դարձել Գլոբալ Գոլդի համար։ Նույնիսկ հիմա, իմ կարծիքով, Էներգետիկայի բնական պաշարների նախարարության վարչությունը զեկույց է կազմել, նշելով, որ Մարջանի լիցենզիան պետք է անվավեր ճանաչվի և ուղարկել է այդ եզրակացությունը նաև Գլոբալ Գոլդին։ Սակայն վերջինս թաքցնում է այն։ Իսկ այն լիցենզիայից պետք է զրկվբի բոլոր դեպքերում քանի որ տրվել է անօրինական ճանապարհով։ Ես վստահ եմ որ Գլոբալ Գոլդի ողջ գործունեությունը կեղծիք է, ինչը մենք դեռ չենք կարողանում ապացուցել։ Մեծ խնդիր է դարձել Հայաստանում գործ անել կոռուպցիայի պատճառով։ Հայաստանում մարդիկ աշխատասեր են, ազնիվ, և իմ նման ներդրողներն օգնում են բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց համար:

Ցավոք սրտի, «Գլոբալ գոլդ»-ի և Վան Գրիգորյանի նման մարդիկ փոխում են իրավիճակն իրենց օգտին և խոչընդոտում են իմ նման խոշոր ներդրողներին Հայաստանում ներդրում կատարել։ Ցավալի է, բայց փաստ:

 

դիտվել է 2619 անգամ

Լրահոս
25 Հուն
«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՆոր մանրամասներ Գառնիում տեղի ունեցած վթարիցԱստղագուշակ՝ հունիսի 25-ի համար Տեսանյութ. ադրբեջանցի երեխաները սովամահությունից փրկվելու համար Բաքվի աղբարկղերն են փորփրումՕրվա խորհուրդը47-ամյա Ջենիֆեր Լոպեսի թարմ ու սեքսուալ մարմինը (լուսանկարներ)Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվելԱրտահայտություններ, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարումՏիմատիի նախանձելի հանգիստը (լուսանկարներ)Անգլիան մտնում է խաղի մեջ…Ամերիկուհի Ալիսիա Մոնտանոն 5 ամսական հղի լինելով մասնակցել է մրցավազքիԲարաք Օբամայի հանգիստը՝ ԲալիումՈղբերգական ավտովթար Հաղարծինում. Opel Zafira-ի 30-ամյա ուղևորը տեղում մահացել էԽոշոր ավտովթար Գառնի գյուղի սկզբնամասում. կա 4 վիրավորՄեքսիկայի և Պորտուգալիայի հավաքականները հաղթանակ տոնեցին (տեսանյութ) Այսօրվա պատահարի հետ կապված որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն ՀովհաննիսյանԱյս տարվա նորաձև լողազգեստները (լուսանկարներ)Ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, ամենացածրը՝ ռուսաց լեզվից և ֆիզիկայից. միասնական քննությունների արդյունքներըՍեփական բացթողումը «ջրում» են Սևանի ջրերովՖրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետոԻնչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30-ամյակի օրը. Tert.am Life (լուսանկարներ)Անառողջ երիտասարդների զորակոչը պետք է բացառվի. Վիգեն ՍարգսյանՆերդրումային առումով բավականին ռիկսային է մեր պետությունը. տնտեսագետՀրդեհ՝ Տափերականի մանկապարտեզումՀովհաննես Բաչկովը` Եվրոպայի չեմպիոն3 մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետՖուտբոլիստներին իրենց արտաքինով չեմ գնահատում. Վիկտորյա ԼոպիրյովաԱդրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցելՀալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվելՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ԱՄն ում վարորդ է աշխատումՇվարցենեգերին Ֆրանսիայի նախագահի կինը դիմավորել է ջինսե տաբատովԻվանկա Թրամփին կհարցաքննենՏիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանըՄեմֆիս Դեպայի և Քուինսի Պրոմեսի երգի տեսահոլովակը«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակումՀՀ քաղաքացի՞ ես՝ ուրեմն 2000 դոլարի պարտք ունեսՊետությունը` հանուն արտոնյալների…Պուտինն՝ իր հետախուզական կարիերայի մասինԱվտովթարից տուժած զինծառայողներին տեղափոխել են ԵրևանԱլեքսանդր Պետրոսյանը լքել է «Գանձասար-Կապան»-ըՃՈ-ն խոստանում է. կպատժի (տեսանյութ)Մինչեւ Հայաստանը չվերանա, ՀՀԿ-ն իշխանությունից չի՞ հեռանա21 միլիոն դոլարի վարկ՝ ՀայաստանինԱլվարո Մարատան վայելու է մեղրամիսը (լուսանկարներ)Ռոնալդուն ու թիմակիցները նախապատրաստվում են առաջիկա խաղին (լուսանկարներ)Ռուսական տանկերը հասան Ադրբեջան (տեսանյութ)
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»