Նաիրա Զոհրաբյանը՝ նախագահական ընտրությունների մասին
ՔաղաքականՎերջերս ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարբեր լրատվամիջոցների և հրավիրվող մամլո ասուլիսների ժամանակ շատ հստակ ասում է, որ քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնապես չի հրաժարվել 2011թ. ստորագրած կոալիցիոն հուշագրի իր ստորագրությունից, նշանակում է, որ այդ ուժը 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
Լուրեր.com-ը հարցի վերաբերյալ զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։
«Առաջին՝ Կոալիցիա այն ֆորմատով, ինչ ֆորմատով տվյալ պահին գոյություն է ունեցել, այս պահին գոյություն չունի։
Երկրորդ՝ երբ «Բարգավաճ Հայաստանը» ինքը որոշի նախագահական ընտրությունների մասին խոսելու ժամանակը, այդ մասին էլ կխոսի»,-նշեց Զոհրաբյանը։