Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ Սրբազան Կրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը 

Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փոխձագետ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հարցերի ու պատասխանների ձեւաչափով անդրադարձել է ստեղծված իրավիճակին:

«Հարց 1

Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։

Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության հետ։ Վերջիններս նույնպես հասկանում են, որ ձախողված սեփական կոնցեպտից հետո փոփոխություններ են պետք։ Նոր կոնցեպտը ներկայացվում է հանրությանը՝ աջակցության կոչով, ներկայացվում է  դաշնակիցներին, միջնորդերին, հարևաններին։

Եթե այս ամենը չի արվում, ապա տապալված կոնցեպտով իշխանությունը շարունակում է գործել, փողոցը և հանրային տրամադրությունները մարգինալացվում են, իսկ նոր պատերազմի ու նոր աղետի վտանգը կտրուկ մեծանում է։ Ազգովի սպասում ենք Ալիևի որոշումներին։

Հարց 2

Ի՞նչ է լինում, երբ պատերազմից հետո պետությունը չի կարողանում ճկուն լինել, դժվար որոշումներ կայացնել, ձգձգում է դրանք՝ պրոցեսները ինքնահոսի մատնելով։

Երբ պատերազմից հետո պետությունները չեն անում հետևություններ, պետական մտածողության, պրագմատիզմի և արժանապատվության հենքի վրա չեն ենթարկվում խորքային փոփոխությունների ու չեն հասկանում ստեղծված նոր իրականությունը, ապա հառակորդը «խաղաղության պայմանագրի» նախաձեռնությունն ամբողջությամբ  վերցնում է, սկսում է թելադրել սեփական օրակարգը, օվերտոնի սկզբունքով անընդհատ օրակարգային դարձնում նախկինում անհնար թվացող գաղափարներ։ Սա ի վերջո բերում է կա´մ լիակատար կապիտուլյացիայի, կա´մ նոր պատերազմի։

Հարց 3

Ի՞նչ է պետք է անել, երբ պատմական տվյալ փուլում չի ձևավորվում  կոնսոլիդացնող առաջնորդ։

Երբ չի ձևավորվում իրավիճակին համապատասխան, հանրությանը կոնսոլիդացնող առաջնորդ, ապա այլընտրանքը մեկն է՝ ստեղծել կոլեգիալ մարմին, որը կվերցնի պրոցեսների առաջնորդությունը՝ մինչև կստեղծվի նոր իրավիճակ։ Եթե սա չի արվում, ապա տապալված իշխանությունը շարունակում է իներցիայով մնալ՝ աննպատակ և պետության համար խիստ ռիսկային։ Իսկ հանրային դաշտը մարգինալացվում է, և ամեն կարգի հրապարակային ծաղրածուները դառնում են նյուզմեյքերներ, մարդկանց տրամադրություններ շեղող և մարդկանց՝ առանց այն էլ բարդ հոգեվիճակի վրա ազդող տարրեր։  Հանրությունը չի կարողանում կենտրոնանալ հիմնական գաղափարների վրա։ Եվ սա ուղիղ ռիսկ է՝ նոր աղետի և պետության փլուզման։

Հարց 4

Ի՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ հանրությունը, հավաքական միտքը չեն գիտակցում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։

Շատ կարևոր աշխատանք պիտի արվի հանրային ադեկվատ տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Սա ոչ իշխանական ֆունկցիոնալ առողջ համակարգերի գործն է։ Դա բարձր հայհոյելը չէ, ընտրազանգվածներին վիրավորելը կամ մեղադրելը/չարախնդալը չէ, դա համակարգված, գրագետ աշխատանքն է։ Եթե սա չի արվում, ապա հանրությունը 3-4 օրյա հրադադարից հետո մոռանում է պատերազմի, հարյուրավոր զոհերի ու նոր պատերազմի վտանգի մասին։ Իսկ սա նշանակում է՝ նոր պատերազմ և նոր հարյուրավոր զոհեր։

Հարց 5

Ի՞նչ է լինում, երբ քաղաքական միտքը հայտնվում է պարզունակության ծուղակում։

Քաղաքական և պետական միտքը հայտնվել է անթույլատրելի ծուղակում. թուղթ ստորագրել-չստորագրել, միջանցք տալ-չտալ և այլն։ Սա աղետի տանող պրիմիտիվիզմ է։ Խնդիրը տեղափոխելով «հայրենասիրության» և «դավաճանության» պարզունակ տիրույթ՝ մենք մեծացնում ենք նոր աղետի հավանականությունը։Խնդիրը լրիվ այլ տիրույթում է՝ գրագետ լուծումների, պրագմատիկ առաջարկների, ճիշտ դիվանագիտության, այլ պետությունների հետ դժվար աշխատանքի և այլն։ Մեկ-երկու բառանոց հնչեղ ֆրազները լավ են միայն միտինգային հարթակի կամ ֆեյսբուքյան ֆլեշմոբի համար, սակայն քաղաքական միտքը պետք է գեներացնի ավելի բարդ և խոր լուծումներ, դրանք բացատրի հանրությանը, բարձրաձայնի դրանք՝ միջազգային հանրության ու նաև հակառակորդի համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ԲՈԼՈՐՈՎՍ ձայնակցում ենք Աղազարյան-Արզաքանցյան զույգին՝ մասնակցելով հանրային դատարկ ու վտանգավոր թամաշային։

Հարց 6

Ի՞նչ կարևոր գործ է տապալվել վերջին երկու տարում։

Վերջին երկու տարում Ադրբեջանը հսկայական ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնել՝ կտրուկ ուժեղացնելով իր դիրքերը և կշիռը՝ նոր օդանավակայաններ, ճանապարհներ, թունելներ և այլն։ Այս երկու տարում Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ ստորագրել Սյունիքում խոշոր ծրագրերի համաձայնագրեր՝ ճանապարհների, թունելների, երկաթուղու,  համատեղ ձեռնարկությունների, համատեղ զորավարժությունների և այլնի մասին։ Նույնիսկ միայն ստորագրման փաստն արդեն լուրջ ազդակ կլիներ հակառակորդին։ Եվ իրականում էլ կարելի էր լուրջ գործել սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ հետաքրքրությամբ։Մյուս բոլոր տապալումների մասին՝ բանակի պատրաստման, դիրքերի տեխնիկական զինման և այլն, նույնիսկ ավելորդ է խոսելը։

Հարց 7

Ի՞նչ է լինում, երբ իշխանությունը նման որակի է, իսկ ընդդիմությունը չի վերափոխվում իշխանության պատրաստ լուրջ համակարգի։

Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված  վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։ Իսկ նման պայմաններում հարևանների, միջնորդների և հակառակորդի մոտ ծագում է ամենավտանգավոր հարցը՝ իսկ այս ժողովուրդն ընդհանրապես ունա՞կ է պետականության։

Հարց 8

Կա՞ արդյոք ներքին ռեսուրս՝ իրավիճակը փոխելու, աղետը կանգնեցնելու։

Միանշանակ կա։ Ընդդիմադիր համակարգերում, հանրային դաշտում, պետական համակարգում և նույնիսկ իշխանական թիմում կա ունակ, գրագետ և պատասխանատու մարդկանց բավարար թիվ։ Եվ ժամանակն է, որ ամեն մեկն իրեն տա հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի ստացվում։ Ամենամեծ խոչընդոտը մեր մտածողության մեջ է. պետք է դուրս գալ ստանդարտ պատկերացումներից, նախկին և ներկա կաղապարներից, անձնական կոմֆորտից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին
Ամենադիտված