ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը 

Գյումրիում և Ջրառատում Արթուր Ալեքսանյանի ու Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցներ կբացվեն

Սպորտ

Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի արագ տեմպերով. «Գյումրին մեր սպորտային մայրաքաղաքն է, ու այնտեղ մրցակցային մարզապալատ չունենալը սխալ էր և անտրամաբանական: Արթուր Ալեքսանյանն էլ մեր օրերի ամենատիտղոսակիր, ամենափառապանծ մարզիկն է, այնպես որ շատ տրամաբանական է, որ մարզապալատը պետք է կրեր հենց նրա անունը»:

Ի սկզբանե, նախատեսվում էր 4 մլրդ 700 մլն արժողությամբ մարզահամալիր կառուցել, բայց աստիճանաբար գումարն ավելացավ և այսօր արդեն մարզահամալիրի կառուցման համար 5,8 մլրդ դրամ է նախատեսվում: Այն լինելու է մի քանի մարզաձևերի կրթօջախ, բացի դրանից՝ նաև հնարավորություն է տալու տարբեր մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու: 2021 թվականին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը հատկացվել է շուրջ 680 մլն դրամ, 2022 թվականի հատկացումը ավելի քան 1 մլրդ դրամ է կազմում:

«Առհասարակ, ծրագրում էինք մարզահամալիրը շահագործման հանձնել 2025 թվականին, բայց քանի որ, աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, կարծում եմ՝ արդեն 2024 թվականին կավարտենք: Արդյունքում կունենանք բարձրակարգ մարզապալատ, որտեղ ոչ միայն կմարզվեն մեր սաները, այլև հնարավորություն կստանանք Հայաստանում անցկացնելու տարբեր մարզաձևերի միջազգային բարձրակարգ մրցումներ»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում հնարավոր կլինի մի քանի մարզաձևերով կազմակերպել մարզումներ` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, լող, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ:

Իրականացվող մյուս խոշոր ծրագիրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:

Շենքային պայմանների բարելավման ու նորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրու թիվ 2 համալիր մարզադպրոցում:

Արտաշատի մարզադաշտում շարունակվում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները: Միաժամանակ մշակվում է ՀՀ կառավարության որոշում` արագ հավաքվող թեթև կոնստրուկցիաներով մարզական դաշտեր շինարարարություն իրականացնելու նորմատիվներ սահմանելու մասին:

«Այս տարվա ավարտին կփորձենք մեկ մարզական մանեժ ավարտին հասցնել, չհասցնելու դեպքում այն շահագործման կհանձնենք գարնանը: Եթե մանեժն ունենա մեր ցանկալի որակը, մյուս մարզերում ևս կտեղադրվեն դրանցից մեկական: Դրանով կլուծվեն թե՛ մեծ, թե՛ մասսայական սպորտի խնդիրները,- ասում է Կարեն Գիլոյանը և հավելում,- ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ մարզադահլիճներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան սպորտով զբաղվել»:

Նշենք, որ նախատեսվում է կառուցել նաև Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցներ. տարածք է տրամադրվել Ռոման Ամոյանին՝ մարզադպրոց հիմնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան
Ամենադիտված