Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է
Արտաքին ՔաղաքականՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Լուսանկարում՝ պաշտպանության նախարարները Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, DEFEXPO ցուցահանդեսի շրջանակում:
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: