104-ամյա կինը նշել է իր երկարակեցության երեք հիմնական գաղտնիքները
ԺամանցՆյու Յորքի բնակիչ Էլեյն Թերին նշել է իր 104-ամյակը և կիսվել երկարակեցության գաղտնիքներով, որոնք օգնել են նրան բարձր տրամադրություն պահպանել ողջ կյանքի ընթացքում, հայտնում է PIX11-ը։
Հոբելյարը հպարտացել է իր առողջությամբ։ Կինը 102 տարեկանում հաղթահարել է կորոնավիրուսը, նա դեռ ինքնուրույն է շարժվում և հոգում է իր մասին։ Նա պատմել է, որ ինքը միշտ պահպանել է երեք հիմնական կանոն, որոնք օգնել են իրեն ապրել ավելի քան մեկ դար։
«Առաջին բանը, որ ես միշտ անում եմ, ուտելն է, երբ ուզում եմ: Այսինքն՝ դուք պետք է գնաք սառնարանի մոտ, երբ ֆիզիկական քաղց եք զգում, խիստ դիետաներ չպահեք։ Սնունդը պետք է լինի հագեցած: Բայց, միևնույն ժամանակ, պետք է պարզապես ուտել, այլ ոչ թե չափից ավելի ուտել, գերհագենալ»,- կիսվել է երկարակյաց Էլեյն Թերին:
Նա նաև խորհուրդ է տվել շարունակել շարժվել և աշխատել։ Ամերիկացին խոստովանել է, որ նույնքան կարևոր է կարողանալ լսել սեփական ցանկությունները և սովորել սիրել սեփական մարմինը։