Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը 10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը «Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ Բորտնիկով Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) 

ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Ինչպես տեղեկացնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող  ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:  

«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,-ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ: Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:

Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել  բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք  տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիՕկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում (ուղիղ)Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ Վարդան Մինասյանը միացել է Սրբազան պայքարին․Նրան ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներինՀայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը«Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ ԲորտնիկովՄեծ հիասթափություն եմ ապրել իմ որոշ նախկին ուսանողներից․Գագիկ ՂազինյանԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրելԴոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Սրբազանը մետրոյում շփվել է քաղաքացիների հետ (տեսանյութ)Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ քան երբևէ․ Վ․ Մարտիրոսյան Ադրբեջանի Գյոյչայի շրջանը հեղեղվել է կեղտաջրերով (տեսանյութ)Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը Կիմ Չեն Ընը միջուկային գիտնականների համար հատուկ քաղաք է կառուցել, որից հեռանալն արգելվում էՀուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. Փաշինյան«Կարմիրբերետավորները» ծեծելով կոտրել են ցուցարարի ոտքը. հայտարարությունՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառով Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Ծառուկյան Քաղաքացին սպառնացել է Նաիրա Զոհրաբյանի հանդեպ բռնություն իրականացնել (լուսանկար) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան Երիտասարդ գործարարը դադարեցրել է ընկերության աշխատանքն ու միացել հանուն հայրենիքի շարժմանըԻնչպես են բերման ենթարկվում քաղաքացիները (տեսանյութ)Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ) Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞․ aysor.amԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Համբիկ Սասունյանն իրեն բռունցքով հարվածած բերետավորի հետ խնդիրները իրավական ճանապարհով կլուծի Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան (տեսանյութ) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Վահե Մովսիսյանը տեսահոլովակ է հրապարակել ակցիայի մասնակիցներիցԺամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը ժամանել է Թբիլիսի ՀԻՄԱ. «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազությունԵՊՀ-ում շատ օգտակար դասադուլ է (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր «Այս տարի»․ Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին՝ երբ կցանկանար, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնար (տեսանյութ)Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե ԳրիգորյանԴանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորել Փաշինյանին (տեսանյութ)
Ամենադիտված