Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ 

20-ից ավելի կոնգրեսականներ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու արգելք կկիրառեն. ՀՅԴ

Արտաքին Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր հոկտեմբերի 15-նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, հունական, հրեական և քրդական կազմակերպությունները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլվանիայում սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզի դեմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջև հեռուստաբանավեճի ժամանակ։ Հատկանշական է, որ Ֆեթերմանn իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձևերին, ինչպես նաև Սպիտակ տան դիրքորոշմանը: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի ջանքերի արդյունքում` հնարավոր եղավ խափանել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մեհմեթ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը հաղթեց ընտրություններում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որտեղ իր գնահատականն է տվել Կոնգրեսի անդամների գործուղություններին հայ համայնքի նկատմամբ։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողություններով վաստակել են հայկական համայնքի աջակցությունը ՝ ի պաշտպանություն Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների:

Ավելի քան քսան կոնգրեսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխավորությամբ, օրենսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսվում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրա սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման սաքավորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդյունքին հասնելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը առաջնորդել է ամերիկյան համայնքային կազմակերպությունների կոալիցիա՝ քրդական, հունական, հրեական, կիպրական, մերձավոր-արևելյան և քրիստոնեական կազմակերպությունների մասնակցությամբ։ ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների և հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության, 907-րդ բանաձևի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակության չտրամադրման համար։

Եվրոպա

Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել էր Հայաստան։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Նոյեմբերի 1-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմության ներկայացուցիչների, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան։ Նոյեմբերի 2-ին պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զնվորական պանթեոն և Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սյունիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ և այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։ Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահավաք առաքելության այցն ամփոփվել է մամուլի ասուլիսով։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրման 20-ամյակի առթիվ նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ և երկրամասային խորհրդարանների պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ դատի Եվրոպայի  հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:

Ֆրանսիա

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը։ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը։ Ըստ հանձնախմբի՝ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում և պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։ Կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մեջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։ Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատագրության։

Կանադա

Մոնրեալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Հանուն Հայրենիքի և Հայ դատի» խորագրով ընթրիք նվիրատվություն։ Ընդհանուր առմամբ հանգանակվել է 255 հազար դոլլար։ Օրվա գլխավոր բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով փոխանցեց օրվա պատգամն ու Հայ դատի արդի քաղաքական առաջնահերթությունները։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որով իշխանությունից ուշադրություն է պահանջում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ և բողոքում կենտրոնական իշխանության անբավարար արձագանքի առնչությամբ։ Նշենք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրյուդոի մոտ։

Մեծ Բրիտանիա

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն անցկացրե է իր ամենամյա ընդհանուր ժողովը և ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆյանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականությունները։

Ավստրալիա

Ավստրալիահայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Սիդնեյի կենտրոնում՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել իր լռությունը և Ադրբեջանին անվանել ագրեսոր, այն բանից հետո երբ կենտրոնական իշխանությունը չի հրապարակել պաշտոնական հայտարարություն, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Նոյեմբերի 2-ին Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար և մեղադրել ագրեսիայի մեջ։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է նաև հայկական շահերի պաշտպանության շաբաթ, որի գլխավոր բանախոսը կլինի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շվեյցարիայի դեսպանատանը նամակ է հղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնևի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված «Հայաստանի գոյատեւման համար» բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է հղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մեկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրված բանաձևը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է բանաձևի որդեգրումը, որը մանրամասնորեն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ընդգծելով, որ կարևոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում

ՀՀ դեսպան Հասմիկ Դոլմաջյանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությունը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հույս է հայտնել, որ ֆրանսիական կառավարությունն ականջալուր կլինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական հստակ կամքին։

Սիրիա

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկյան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականության հետևանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկա էին Բերիոյ Հայոց թեմի հայրապետական Նվիրակ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը, քրիստոնյա և իսլամ հոգևոր պետեր, «Բաաս» կուսակցության Հալեպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցությունների, պաղեստինյան կազմակերպությունների, արաբական և հալեպահայ միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ և մտավորականներ։

Ուրուգվայ

ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիվ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Հավելենք, որ տարածված հաղորդագրությամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաև գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Ամենադիտված