ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետ Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար ԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել Իրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ) 

Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետաջակցություն ստանալու համար Արցախում ավելի քան 9660 դիմում է գրանցվել

Հասարակություն

Արցախի Հանրապետության Նյութական  վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ  առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Նյութական  վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:

«Մինչև Կոմիտեի ստեղծումը  քննարկվել և բավարարվել էր 1364 դիմումների հիման վրա ստեղծված անհատական գործ: Մենք կիրառեցինք  այլ սկզբունք. համասեփականատերերին սկսեցինք հաշվառել որպես առանձին շահառուներ, ըստ այդմ էլ տրամադրում ենք աջակցությունը: Ներկայում ունենք բավարարված 2545 գործ՝ 2748 շահառուի  վերաբերյալ»,-մանրամասնեց Վահրամ Ղահրամանյանը:  

Նրա խոսքով՝ Նյութական վնասների հարցերի կոմիտեն նախագահի հրամանագրով ստեղծվել է ընթացիկ տարվա  փետրվարին, իսկ լիարժեք գործունեություն ծավալում է ապրիլ-մայիս ամիսներից:

Դիմումների ընդունման,  նյութական վնասների որոշման ու աջակցության տրամադրման գործառույթները մինչ այդ իրականացվում էին Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի և զուգահեռ ստեղծված միջգերատեսչական պետական հանձնաժողովի կողմից:

 «Դիմումների հավաքագրումը սկսվել է 2021 թվականի հունիսից՝ մինչև Կոմիտեի ստեղծվելը: Այն բավականին ինտենսիվ կերպով  իրականացվել է նաև Կոմիտեի օրոք և կտևի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Կոմիտեի ստեղծումից հետո նորից բնականոն հունով  սկսեցինք ընդունել քաղաքացիների դիմումները ու Նյութական  վնասների հարցերի կոմիտեին անցան դիմումների ընդունման, հաշվառման, անհատական գործերի, շտեմարանի ստեղծման, վնասների գնահատման, նյութական վնասների աջակցության չափի որոշման, տրամադրման գործառույթները»,- մանրամասնեց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ քննարկումներն ու որոշումներն ընդունվում են կոլեգիալ ձևաչափով՝ կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

«Ունենք դիմումների գրանցման  4 մատյաններ, որոնք լրացվել են հավասարապես և նույն ժամանակահատվածում՝ քաղաքացիներ մեծ հոսքի պայմաններում: Գրանցամատյաններից 3-ը գործում է Արցախի Հանրապետությունում, մեկը՝ Երևանում: Տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիների  դիմումների ընդունման և գրանցման նպատակով ՀՀ-ում, Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, ունենք համապատասխան աշխատակից: Թվայնացման ծրագիրը հնարավորություն կտա, ըստ դիմումների ներկայացման ժամանակագրության, 4 մատյանը վերածել մեկ ընդհանուրի և հստակ ունենալ հերթական համարները»,-նշեց Կոմիտեի ղեկավարը:

Արցախի Կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց աջակցությունն իրականացվում է 6 ուղղությամբ՝  արտադրական հասարակական շենք-շինություններ, թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ մինչև 9 տեղանոց՝ ներառյալ վարորդի նստելատեղը, 9 և ավելի տեղ ունեցող մարդատար, բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, հատուկ և շինարարական տեխնիկա, կորսված նյութական ակտիվներ, մսատու, կաթնատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ և խաղողայգիներ:

«Մինչև կոմիտեի ստեղծումը  շահառու ճանաչված 1364 անձանցից 7-ի աջակցության տրամադրումը դեռ չի իրականացվել: 2021 թվականին կայացված որոշումներով՝ այդ  շահառուներին դեռ 33 միլիոն դրամի չափով գումար պետք է տրամադրվի: Կոմիտեի գործունեության ընթացքում  կայացված որոշումներով, բացառության կարգով, աջակցությունը տրամադրվել է ընդամենը 5 շահառուի.  մեկի կյանքին սպառնացող վտանգ կար՝ առողջության լրջագույն խնդիր ուներ, երեքը զոհվածի ընտանիքի անդամներ են, իսկ մեկն  առաջին կարգի զինհաշմանդամ: Նրանք բոլորն էլ ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում,»,-ասաց կառույցի ղեկավարը՝ շեշտելով, որ   Կոմիտեն գործունեության ընթացքում առաջնորդվում է հստակ սահմանված օրենսդրական կարգավորումներով ու սկզբունքներով, ըստ որոնց՝ առաջնահերթություն է տրվում զոհվածների ընտանիքների անդամներին, առաջին-երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված քաղաքացիներին, 3-րդ կարգի զինհաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին:

Անդրադառնալով  աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված տարաբնույթ   դժգոհությունների վերաբերյալ հարցին,  Կոմիտեի նախագահը նախ նշեց, որ առկա աջակցության ծրագրի շահառուների հայտերի բավարարման համար  անհամեմատ մեծ   ֆինանսական միջոցներ են պահանջվում:   

«Այսուհետև ծրագրերը մշակելիս պետք է հստակ հաշվարկներ իրականացվեն՝ թեկուզ մոտավոր պատկերացում ունենալու համար, թե ինչ ունենք, ինչ ժամկետներում կարող ենք ծրագրեր իրականացնել: Քաղաքացիներին տրամադրվելիք աջակցության առումով մեր կողմից կառավարությանը ներկայացրած առաջարկություններն ընդունվել են: Շուրջ 5 միլիարդ դրամի չափով հայտ ենք ներկայացրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մշակվել է համապատասխան իրավական ակտ, որի համաձայն՝ շահառուներին տրամադրվող միանվագ 5 միլիոն դրամը  կհատկացվի 2 փուլով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն թվով  քաղաքացիներ կարողանան օգտվել աջակցության ծրագրից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ը վերահսկում է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակը Մեղմ ասած` հետաքրքիր զուգադիպություններ. Արման Աբովյան Ինչո՞ւ էր անիրավ այդ դատավորը, որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում. Սրբազան (տեսանյութ) Տիկին Խանումի, Գոհարիկի արցունքները պետք է պատասխան ստանան․ սրա հետ չենք հաշտվի. Սրբազան (տեսանյութ) Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է իրավաբանների հետԻրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Հարուստի զավակը չի կարող չծառայել այն բանակում, որտեղ աղքատի զավակն է ծառայել. Սրբազան (տեսանյութ)Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Որպես բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին. Ալիև Հայկ Մարության, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Սրբազան (տեսանյութ) Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ ՄիշելԻրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում օրհնում և ողջունում է քաղաքացիներին (տեսանյութ) Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersՌաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել Կիրանցում եղածը քաղաքական պատվեր էր. միայն մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, փակել էին ճանապարհը (տեսանյութ) Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)ՀԻՄԱ. Սրբազանն իր աջակիցների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակումԻրանի հատուկ ծառայությունները չեն բացառում, որ նախագահ Րաիսիի ուղղաթիռը վայր է ընկել մահափորձի արդյունքում․ Արման ԱբովյանԽափանվել է «Թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. «ՀԱՅԱՍԱ» ՀԿ Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից անցակետերի փակման պատճառով. ԶԼՄՎրաստանի նախագահն առաջարկել է չեղյալ համարել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին Մշակութային գործիչները առանց Կիրանց մտնելու վերդարձան Երևան (տեսանյութ) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հայ սպանե′ր, ոստիկաննե′ր, երազ իմ երկիրն ենք երգում, ձայնակցե′ք, էս մեր երգն ա․ Կիրանցում (տեսանյութ)Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետինՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Հետ ենք գնում, ագրեսիա հո չենք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ հիմա ԿիրանցումԿիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց․ Արթուր ԽաչատրյանՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ)Մելիք ֆռանգյուլներն ու Դավիթ ուրացողները գալու են ու գնան. արվեստագետներին չեն թողնում մտնել Կիրանց (տեսանյութ) Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանԹուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ)
Ամենադիտված