Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ» Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթեր Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին 

«Առանց պատասխանատվության արդարություն չկա». ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին  հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսիին ուղղված հարցերում Մենենդեսը անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:

«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ կապված»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:

Այնուհետև, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմեն փաստագրելու այս տեսանյութերում պատկերված վայրագությունները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել»:

Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ, բացատրել է Մենենդեսը:

«Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիվորեն կօգնի մեզ որոշել՝ արդյոք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրա հույս դնել»,- հարցրել է Մենենդեսը:

«Այո՛, սենատոր, և ես ավելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը շատ կարևոր է ինձ համար, և ես կաշխատեմ, որպեսզի համոզվեմ, որ կա նաև պատասխանատվություն», - ասել է դեսպանի թեկնածու Քվիենը:

«Առանց պատասխանատվության արդարություն չկա»,- ընդգծել է Մենենդեսը։

Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ նաև նշելով իր անհանգստությունը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին հարձակումների ժամանակ Ադրբեջանին որպես ագրեսոր հստակ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ:

«Սեպտեմբերին անկախ մամուլի աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - հայտարարել է սենատոր Վան Հոլենը:

Արցախին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապես մտահոգված է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չեն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակվողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։

Սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ ՀովհաննիսյանԱնհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակելՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանումԱնահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին
Ամենադիտված