Անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել. Սիմոնյան
ԲլոգոսֆերաԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արաժնի չեն, քանզի հենց իրենց անուն ազգանուններն ինքին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ:
Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և
Աստված ձեզ դատավոր»: