«Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) 

Ռեստորաններից մինչև ապագայի գյուղատնտեսություն. Դավիթ Երեմյանը պատմում է իր բիզնեսում խելացի տեխնոլոգիաների մասին

Հասարակություն

2006 թ․ Yeremyan Projects ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Երեմյանը բացեց առաջին ռեստորանը Երևանում։ Այսօր նրա ընկերությունը Հայաստանի տարածքում ունի արդեն 16 ռեստորան, կաթնամթերքի սեփական արտադրություն, անասնաբուծական ֆերմա Ջերմուկում (Վայոց Ձոր), և ևս երկու խոշոր ֆերմաներ են կառուցվում Լոռու մարզի Տաշիր համայնքում։

NEWS.am Tech-ի հետ զրույցում Դավիթ Երեմյանը պատմեց, որ ընկերության և՛ ռեստորանների, և՛ ֆերմաների աշխատանքի հիմքում նոր տեխնոլոգիաներն ու խելացի լուծումներն են, որոնք բարձրացնում են արդյունավետությունը և նվազագույնի հասցնում մարդկային գործոնի պատճառով սխալների հավանականությունը։

Սկզբում ռեստորանն էր

Խելացի տեխնոլոգիաները, Երեմյանի խոսքով, բիզնեսի մի մասն են դարձել դեռ 2006 թ.։ Նրա առաջին ռեստորանի աշխատանքի կազմակերպումը շատ ժամանակ և ջանք էր պահանջում, և ամեն երեկո նա ստիպված էր 2-3 ժամ հատկացնել հաշվարկներին։ Մի անգամ նա մտածեց, որ լավ կլինի գտնել ինչ-որ ծրագիր, որը կօգնի ժամանակ խնայել:

Նման ծրագիր գտնվեց շատ շուտով, իսկ դրա արդյունավետությունը գերազանցեց բոլոր սպասումները. 2-3 ժամ տևող հոգնեցուցիչ հաշվարկներն այն նվազեցրեց՝ հասցնելով ընդամենը 10-15 րոպեի։ Ավելին, դրա շնորհիվ ավելացավ հաշվարկների ճշգրտությունը, քանի որ ծրագիրը չի կարող թույլ տալ մարդկանց բնորոշ սխալներ. այն չի հոգնում և չի կարող անուշադիր լինել։

«Այդ պահից ի վեր մենք սկսեցինք ներդնել սմարթ տեխնոլոգիաներ, և դա դարձավ մեր ընկերության զարգացմանը նպաստող գործոններից մեկը։ Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ բաշխել ժամանակը, ավելին, դրանք կարող են տալ ավելի հստակ և ճշգրիտ տեղեկություն, որի հիման վրա կարելի է ճիշտ որոշումներ կայացնել»,- ասաց Երեմյանը։

Նրա խոսքով՝ այսօր սմարթ տեխնոլոգիաներն օգտագործվում են Yeremyan Projects-ի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ և՛ ռեստորաններում (որտեղ ակտիվորեն կիրառվում են շատ ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ CRM-համակարգեր հաճախորդների հետ փոխգործակցության ռազմավարությունը ավտոմատացնելու և վաճառքի մակարդակը բարձրացնելու համար), և՛, իհարկե, ֆերմաներում։ Երեմյանը վստահ է, որ նորագույն տեխնոլոգիաներն իսկապես բարձրացնում են երկու ոլորտներում աշխատանքի արդյունավետությունը։

Ինչպե՞ս ռեստորանային բիզնեսն ու քովիդը դրդեցին ֆերմա ստեղծել և կաթնամթերք արտադրել  

Yeremyan Projects-ի առաջին անասնաբուծական ֆերման կառուցվել է 2019 թ․՝ հիմնականում ռեստորանային բիզնեսի շնորհիվ։

«Ի սկզբանե մեր ռեստորաններում կար մի կարևոր սկզբունք՝ աշխատել միայն շատ բարձրորակ մթերքների հետ։ Եվ 2017-2018 թվականներին դժվար էր գտնել մեծ քանակությամբ որակյալ ապրանքներ, և մենք հասկացանք, որ եթե մեր ռեստորանները նման ապրանքների կարիք ունեն, մենք ստիպված կլինենք ինքներս արտադրել դրանք: Այդպես էլ ստեղծվեց առաջին ֆերման»,- պատմում է Դավիթ Երեմյանը։

2020 թ․, երբ սկսվեց կորոնավիրուսային հիվանդության համավարակը, և լոքդաունի պատճառով մարդիկ չէին կարողանում այցելել ռեստորաններ, ֆերմայի արտադրանքի վաճառքի հետ կապված խնդիրներ առաջացան։ Սակայն ղեկավարությունը բավական արագ կողմնորոշվեց. ընդամենը մեկ ամսում բրենդավորում արեցին, լոգոներ, փաթեթներ ստեղծեցին, և շուտով սուպերմարկետների դարակներում հայտնվեցին թթվասերով, կաթնաշոռով, պանիրներով և այլ ապրանքներով տարաներ՝ Yeremyan Products-ի ճանաչելի սև-սպիտակ դիզայնով։

Խելացի ֆերմա․ ավտոմատացված է գրեթե ամեն ինչ

Yeremyan Projects-ի Ջերմուկի ֆերմայում բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր, սակայն դրանց խնամքը կազմակերպվում է ոչ թե ինչպես հին ու բարի ժամանակներում, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ֆերմայում օգտագործվում են ավտոմատացված սարքեր՝ ջուր մատակարարելու և գոմաղբը հեռացնելու համար, ինչպես նաև հատուկ օդափոխման համակարգ: Կան նաև ռեզինե ներքնակներ հանգստի համար և նույնիսկ հատուկ ավտոմատացված քորիչներ։ Կթելու սենյակը նույնպես լիովին ավտոմատացված է։ Կենդանիների առողջության, ընդունված կերերի քանակի և կթված կաթի մասին տեղեկությունը վերահսկվում է DelPro ծրագրի շնորհիվ:

Կովերի կերը նույնպես արտադրվում է ընկերության ուժերով. ցորենն աճեցնում են Արմավիրի մարզում, այնուհետև տեղափոխում Արարատի մարզի Արալեզ համայնքի ջրաղաց, որտեղ ցորենի, գարու, եգիպտացորենի, սոյայի հատիկների և արևածաղկի կեղևի խառնուրդից ստանում են անհրաժեշտ համամասնությամբ կեր՝ կախված նրանից, թե որ կովերի համար է այն նախատեսված։

Վերջերս ԵԶԲ-ն Yeremyan Projects-ին 25 մլն դոլար հատկացրեց Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիրի կառուցման համար։ Համալիրը, որտեղ կբուծվեն տոհմային կովեր ու խոզեր, կարտադրվի կաթնամթերք ու մսամթերք, նախատեսվում է բացել արդեն 2023 թ․ աշնանը։

Անասնաբուծական համալիրը կզբաղեցնի 29 հա տարածք և բաղկացած կլինի կաթնատու կովերի և մայր խոզերի համար նախատեսված ֆերմաներից՝ մի շարք նորարարական լուծումներով և ավտոմատացված համակարգերով, սպանդանոցից, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողից, ինչպես նաև կերերի և կերային խառնուրդների սեփական պահեստից։

Անասնաբուծական ֆերման, Երեմյանի խոսքով, նախատեսված է 2400 գլխի համար, Ակնկալվում է, որ այն օրական կտա ավելի քան 30 տոննա կաթ։

Համալիրը հագեցած կլինի բազմաթիվ խելացի համակարգերով, այդ թվում՝ գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգով․ գոմաղբ գոմերից կտեղափոխվի հատուկ փոսեր՝ հետագայում հողը պարարտացնելու նպատակով օգտագործելու համար։

«Կերային խոհանոցը նույնպես ավտոմատացված կլինի։ Մենք ձեռք ենք բերել կերի բաշխիչ մեքենա, որը հավաքում և բաշխում է նախապես նշված քանակությամբ կեր և տալիս այն կենդանիներին՝ առանց մարդկային գործոնի պատճառով սխալների և խնդիրների: Մենք գործ ունենք 2000 և ավելի կենդանիների հետ, և նման ծրագրերն իսկապես բարձրացնում են արդյունավետությունը»,- պատմեց Երեմյանը։

Կաթնատու կովերի կթելու գործընթացը ավտոմատացվելու է, ինչպես «Ջերմուկ» ֆերմայում, իսկ կաթի տեղափոխումը Երևանի գործարան իրականացվելու է 30 տոննա տարողությամբ հատուկ մեքենաներով՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Ինչ վերաբերում է խոզաբուծական համալիրին, ապա այն նախատեսված է 580 մայր խոզերի համար։ Տարեկան 16 500 խոզից հնարավոր կլինի ստանալ ավելի քան 700 տոննա տեղական բարձրորակ միս: Եվրոպայից ներմուծված կանադական մաքրացեղ  խոզերի ցեղատեսակները, ներառյալ լանդրասը, յորքշիրը և դյուրոկը,  կպահպանվեն և կբուծվեն այստեղ:

Երեմյանի խոսքով՝ ընկերությունն իր արտադրանքի արտահանման մասին դեռ չի մտածում. ներկայումս գոյություն ունեցող և ապագա ֆերմաների արտադրանքը նախատեսված է ներքին պահանջարկը բավարարելու համար:

Ապագայի գյուղատնտեսություն․ ֆերմերներ այլևս հարկավոր չե՞ն լինի

Քանի որ ժամանակակից ֆերմաներում ավելի ու ավելի շատ գործընթացներ ավտոմատացվում են, իսկ ռոբոտներն ու ծրագրերը շատ խնդիրներ մարդկանցից լավ են կատարում, բավական տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք ֆերմերների կարիք կլինի հետագայում։

Երեմյանի կարծիքով՝ մարդկանց անհրաժեշտությունը միշտ կլինի։ Անկախ նրանից, թե ինչպես են զարգանում տեխնոլոգիաները, անհնար է ավտոմատացնել բացարձակապես բոլոր գործընթացները. այս կամ այն կերպ այդ գործընթացները ղեկավարող մարդիկ անհրաժեշտ կլինեն: Չնայած այդքան մեծ թվով գործընթացների ավտոմատացմանը՝ Տաշիրի նոր ֆերման կբացի մոտ 100 նոր աշխատատեղ։

Այլ հարց է, որ տեխնոլոգիայի վրա հիմնված ժամանակակից գյուղատնտեսություն վարելու համար անհրաժեշտ են այլ գիտելիքներ և հմտություններ, այլ ոչ թե այն, ինչ ունեցել են նախորդ սերունդների ֆերմերները: Եվ այսօր նման մասնագետներ գտնելը հեշտ գործ չէ։

Երեմյանի խոսքով՝ չի բացառվում, որ երբ ընկերությունը գյուղատնտեսության ոլորտում ունենա այնքան փորձ և գիտելիքներ, որքան ռեստորանային բիզնեսում, նրանք կկարողանան բացել Yeremyan Academy-ի նման ուսումնական կենտրոն, որտեղ կսովորեցնեն արդեն ոչ թե ռեստորանային բիզնես, այլ գրագետ գյուղատնտեսություն՝ ժամանակակից տեխնոլոգիաների ճիշտ կիրառմամբ:

Նշենք, որ Դավիթ Երեմյանը դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի ընթացքում կիսվել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման իր ընկերության փորձով։  

Նրա խոսքով՝ նման միջոցառումները մարդկանց հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել, միմյանցից սովորել և համագործակցության նոր ուղիներ գտնել։ Թե արդյոք գագաթաժողովի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները իրենց գործունեության մեջ, կլսեն հետաքրքիր խորհուրդներ, կօգտվեն նոր հնարավորություններից, արդեն կախված է իրենցից։   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված