Հնարավոր չէ, որ Հայաստանը ձեռքերը լվա Արցախից. Դավիթ Բաբայան
ПолитическиеԱդրբեջանի հետ Արցախը չի բանակցում, Ադրբեջանի հետ կան շփումներ, բայց դրանք տեխնիկական բնույթ են կրում ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: