Մոուրինյուն հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը
ՍպորտԺոզե Մոուրինյոuն հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։
Ըստ Jornal de Notícias-ի՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) համար Մոուրինյոuն գլխավոր մարզչի պաշտոնի առաջնային թեկնածուն էր, սակայն մասնագետը, որը ներկայումս աշխատում է «Ռոմայի» հետ, շահագրգռված չէ այս փուլում հավաքական գլխավորել։
Մոուրինյուի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ըստ աղբյուրի՝ FPF-ն չի շտապում նոր մարզիչ ընտրելու հարցում, քանի որ հաջորդ հանդիպումները Պորտուգալիայի հավաքականը կանցկացնի միայն 2023 թվականի մարտին։
Հնարավոր է, որ ազգային հավաքականի մարզիչ նշանակվի Ռույ Խորխեն, որն այժմ աշխատում է Պորտուգալիայի Մ21 հավաքականի հետ։