«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց Տարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համար Բելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհ 

Ամեն ինչ արվում է, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատվեն․ հայտարարություն

Հասարակություն

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ գիտական խորհրդի հայտարարությունը․

«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը առ այն, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԲՊՀ) ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա:

Նախ՝ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մամուլի մեկնաբանությունը միանշանակ էր. ընտրությունում 12 կողմ ձայնով հաղթել էր համալսարանի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, Կառավարության ցանկությունն այլ էր:

Համալսարանի հրապարակած տեսանյութը՝ ռեկտորի ընտրության նպատակով հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի վերաբերյալ, ակնհայտորեն վկայում է, որ նիստն ընթացել է առանց որևէ միջադեպի և միջամտության, հանգիստ մթնոլորտում:

Հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները: Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը:

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի 2 տասնյակ անդամների ներկայությամբ:

Ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար: Մասնավորապես՝ նախկին փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը, իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ:

ԲՊՀ գիտական խորհուրդը կարծում է, որ Կառավարությունը անհապաղ պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար:

ԲՊՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են վճռականորեն պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը:

ԲՊՀ գիտական խորհուրդ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ
Ամենադիտված