«Ալ-Նասրն» ու «Ինտեր Մայամին» պատրաստ են պայմանագիր առաջարկել Մոդրիչին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ցանկանում են ձեռք բերել «Ալ Նասրը» և «Ինտեր Մայամին», հայտնում է Marca-ն։
37-ամյա խորվաթն առայժմ չի պատրաստվում փոխել ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի ստորագրումը «արքայական ակումբի» համար միայն ժամանակի հարց է։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Մոդրիչը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։