Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան 

Ինչի մասին է այս խորհրդարանը. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է. Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝  չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։

Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ։ 2021 թվականի ընտրական համամասնությունը և տրամաբանությունը խախտվել են ամբողջությամբ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680 հազար ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ։ Նրանց սոցիալական և էլեկտորալ  բազան բազմակի անգամ փոքրացել է։

«Պատիվ ունեմ»-ի մի կեսը չկա։

«Հայաստան» դաշինքից մի գործընկերը պաշտոնապես ապահարզան է տվել, Քոչարյանի թիմակիցները ազատվող մանդատները հայտնի պատճառներով չեն վերցնում, իսկ Դաշնակցության պատգամավորների թիվն արհեստականորեն մեծանում է։ Ողջ հարգանքով հանդերձ՝ Դաշնակցության հանդեպ, պետք է անկեղծորեն ասել, որ 270 հազար ընտրազանգվածը դաշնակցության ընտրազանգվածը չէր, և ձևավորված համամասնությունն արհեստական է։

Եվ վերջապես՝ դաշինքի առաջին համարը՝ դժվար պահին երկիրը առաջնորդելու հայտ ներկայացրած Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ է՝ որևէ հարցով չի շփվում հասարակության հետ։ Անգամ՝ շրջափակված Արցախի հարցով։

Այլ իրողություններ.

Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան բավականին պատրաստված և ունակ դեմքեր, որոնք կարող են և պետք է ունենան կարևոր դեր՝ Հայաստանի վերականգնման գործում։ Շատ ափսոս է, որ նրանք կոնսերվացվում են անհասկանալի  ձևաչափերում։ Այդ պրոցեսի երկարացման վտանգն այն է, որ շատերն ուղղակի մաշվելու են։

Ակնհայտորեն ձևավորվել է նոր հանրային ազդեցիկ շերտ, և հենց նրանք են ամենօրյա ռեժիմով գեներացնում միտք, ձևավորում օրակարգ, հանրային տրամադրություններ։ Բայց նրանք չկան ԱԺ-ում։ Սա նույնպես արհեստական վիճակ է։

Շատ հետաքրքիր վիճակ է ՀՀԿ-ում։ Մի խումբ գործիչներ իրավամբ այսօր ամենապատրաստված ու փորձ ունեցող, նաև՝ այսօր դաշտում առավել ակտիվ դեմքերից են, բայց խորհրդարանում չեն, և նրանց հետ ԱԺ-ում ասոցիացվում է ի սկզբանե ՀՀԿ-ի հետ կապ չունեցող մի անվանացանկ։

ՔՊ-ն. այնտեղ կան մարդիկ, ովքեր, լինելով այդ թիմում, հոգու խորքում չեն կիսում ո´չ «Երկիր Նաիրի», ո´չ «Երկիր դատախազություն» վիճակները։ Ոմանք էլ չեն հասկանում դրանց ողբերգականությունը։ Բայց այլ միջավայրում, այլ ձևաչափերում կարող են լինել լրիվ այլ արդյունավետությամբ, անգամ՝ օգտակար մարդիկ։

Եվ վերջապես՝ կա ճչացող հանրային պահանջ՝ ՆՈՐ քաղաքական-հանրային օրակարգի։

Հետևություն. այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին։ Չի հասկացվում, թե ո´ր խմբակցությունը ո´ր ընտրազանգվածն է  ներկայացնում, կամ՝ որ քաղաքական ուժին։ Սա պետական և անհատական իներցիայի հետևանք է։ Բայց դա չի նշանակում, որ հրատապ արտահերթ ընտրություններ են պետք։ Դա նույնպես կլինի ընտրություն՝ ոչնչի մասին, որովհետև դեռ չի բյուրեղացել նոր բովանդակություն, չեն ձևավորված նոր առողջ ու իրական ձևաչափեր։ Դա չի նշանակում նաև, որ այսպես կարող է երկար շարունակվել։  Թողնել այսպես՝ ինքնահոսի, նշանակում է՝ բոլորով սպասել պետական-պատմական աղետին։

Ոչ թե սպասել, այլ՝ կասեցնել աղետը

 Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե  նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։

Սա նաև էապես կթուլացնի ներքին չարությունը, որը հիմա խժռում է բոլոր ռացիոնալ գաղափարները։

Բայց սա պետք է արվի արագ, ավելի ճիշտ՝ սա պետք էր անել, երեկ, որովհետև ժամանակը քիչ է։ Ըստ Ալիևի՝ մեկ տարի, գուցե՝ ավելի քիչ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ)
Ամենադիտված