Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան 

ՀՀ-ում ցույցերին անհամաչափ ուժ է կիրառվել, արտահայտման ազատությունը սահմանափակվել է. Amnesty International-ի զեկույցը

Իրավունք

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները, գրում է News.am-ը։

Հայաստանի մասին զեկույցը փաստում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի։

Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ Հանքարդյունաբերության օրենսդրությունում կատարված փոփոխությունները ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար։

Ընդհանուր իրավիճակ

Անվտանգության իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված՝ հաճախակի փոխհրաձգություններով։ Ադրբեջանական հրետակոծությունները Հայաստանի ներսում՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, հանգեցրել են ավելի քան 200 զոհերի, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձանց։

Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով ԵՄ մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսների լայնածավալ ներհոսքը Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը, բայց այն նաև նպաստել է վարձակալության գների և ընդհանուր առմամբ՝ ապրուստի արժեքի բարձրացմանը։

Մարտ ամսին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել աշխատանքի անվտանգության և առողջության բարելավման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված անբավարար միջոցների, աշխատանքի անվտանգության և առողջության մասին հստակ սահմանված քաղաքականության բացակայության և բոլոր աշխատողների և նրանց խնամառուների համար սոցիալական ապահովության երաշխավորումը ձախողելու վերաբերյալ։

Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ

Ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրա անմիջական հետևանքով պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Մարդիկ շարունակել են զոհվել և վիրավորվել ականներից, որոնք տեղադրվել են հայկական ուժերի կողմից այն տարածքներում, որտեղ նրանք վերահսկողությունը զիջել են Ադրբեջանին։

Ադրբեջանական իշխանությունները հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի հակամարտությունից ի վեր 266 մարդ է վիրավորվել ականներից, պնդելով, որ ավելի վաղ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները վստահելի չեն։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։

Հավաքների ազատություն

Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։

Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով: Հաճախ բողոքները լինում էին լայնածավալ ցույցերի տեսքով, երբ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում: Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց:

Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:

Նշված է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

Լրատվամիջոցների իրավունքների դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրողներ են վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ, ոմանց նաև խոչընդոտել են լուսաբանել ցույցերը:

Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:

Օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է մայրաքաղաք Երևանում անցկացվող խաղաղ ցույցը Ռուսաստանի, որն անցկացվում էր Ուկրաինա ներխուժելու դեմ։ 22 անձ էր ձերբակալվել։ Ձերբակալված ցուցարարները պահվել են մի քանի ժամ առանց փաստաբանի կամ առնաց թարգմանչի՝ նրանց դեպքում, ովքեր չեն խոսել հայերեն: Նույն օրը ավելի ուշ՝ առանց մեղադրանքի նրանք ազատ են արձակվել։

Amnesty International Report 2022/23: The state of the world’s human rights - Amnesty International

Արտահայտման ազատություն

Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը շարունակվել է «ազգամիջյան ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքների հիման վրա՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի քննադատության բարձրաձայնման համար։

2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։

Համացանցում խոսքի ազատության մասով նշված է, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական քննության արգելափակելու վնասակար համարվող առցանց բովանդակությունները, ինչը մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության հանդեպ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ։

Բնապահպանական անկում

Շրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում», փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում, չնայած բողոքի ցույցերին։

Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով։

ԼԳԲՏ անձանց իրավունքները

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին զեկույցում նշված է, որ նրանք շարունակվել են բախվել խտրականության՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա, քանի որ խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար: Իշխանությունները չեն կարողացել իրագործել 2021 թվականին Եվրոպայի խորհրդի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի կողմից տրված առաջարկությունները, որոնք ներառում էին արդյունավետ օրենսդրության ընդունում:

Մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել բարի սեփականատեր ԼԳԲՏ-ի անձին հոմոֆոբ բռնությունից, ներառյալ հրկիզումից և ֆիզիկական ու խոսքային հարձակումներից, որ տեղի են ունեցել 2012 թվականին, և չեն իրականացրել արդյունավետ հետաքննություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքով
Ամենադիտված