Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении 

Ամենահարուստ «հեղափոխական» փոխմարզպետների թոփ 10-ը

Аналитический

Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարզերի ղեկավար կազմից հանրությունը որպես կանոն ծանոթ է միայն մարզպետներին, այն էլ՝ ոչ միշտ: Մինչդեռ վերջիններիս տեղակալները՝ փոխմարզպետները, գտնվում են ստվերում և նրանց մասին սահմանափակ տեղեկատվություն է առկա: Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ փոխմարզպետներին: Եվ այսպես:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինություններ, հասարակական նշանակության շինություն, բնակարան բազմաբնակարան շենքում, հողամաս: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 700,000.00 դրամ, կանխիկ դրամը՝ 6,000,000.00 դրամ: Վարձակալության դիմաց ստացված վճարը կազմել է 400,000.00 դրամ: 

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը հայտարարագրել է ԱՁ «Նարեկ Ղուշչյան» ընկերության 100 տոկոս բաժնեմաս:  Պարզվում է՝ նա 2016 թվականին Իջևանում որպես նվիրատվություն բնակարան է ստացել: Իսկ նրա եկամուտները կազմել են 33,000.00 ռուսական ռուբլի և 9,972,349.00 դրամ փոխմարզպետի կնոջ՝ Աննա Ալիխանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս Երևանի կենտրոն համայնքում բնակարան է ձեռք բերել, սակայն հայտնի չէ, թե երբ է կատարվել գնումը: Բացի այդ, նա 2018-ին որպես նվիրատվություն է ստացել ավտոմեքենա, 5,843,500.00 դրամի բանկային արժեթուղթ է ձեռք բերել, բացի այդ 22,738.00 դրամի վարկ է վերցրել:

Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը հայտարարագրել է բնակարան, 3,000,000.00 դրամի հանձնած և ստացված փոխառություն։ Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 3,760,635.00 դրամ: Կանխիկը՝ 8,000,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,298,639.00 դրամ: Ստացված վարկերը կազմել են 1,406,100.00 դրամ: Սարգսյանի ծախսերը կազմել են 2,155,000.00 դրամ, այդ գումարը ուղղվել է վարկի տոկոսադրույքների մարմանն ու անշարժ գույքի վերանորոգմանը:

Արարատի փոխմարզպետ Արարատ Նազարեթյանը 2018-ին հայտարարագրել էր 10,000.00 ԱՄՆ դոլար և 2,500,000.00 դրամ և 321,000.00 դրամ աշխատավարձ: Նախորդ տարվա դրությամբ նա ունի 770,451.00 դրամի փոխառություն, բանկային հաշիվների մնացորդները կազմում են 2,200,000.00, 160,000.00 և 93,220.00 դրամ, իսկ եկամուտները աշխատավարձից՝ 9,844,484.00 դրամ:

Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը հայտարարագրել է  անհատական բնակելի տուն, 2000 թվականին ձեռք բերված ավտոմեքենա, եկամտի աղբյուրը կազմել է 5 միլիոն 614 հազար 364 դրամ՝ Առինջի համայնքապետարանից: Թանկարժեք գույք կամ արժեթուղթ պաշտոնյան չի հայտարարագրել: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 միլիոն 455 հազար 615 դրամ, կանխիկ գումարը՝ 4 միլիոն  900 հազար դրամ և 20 հազար դոլար:

Արմավիրի փոխմարզպետ Սռնակ Ավետիսյանը, 2018-ին նշանակվելով ՊԵԿ նախագահի օգնական, ձեռք է բերել «Ակուրա» մակնիշի ավտոմեքենա, նույն թվականին ևս մեկ նույն մակնիշի ավտոմեքենա, սակայն այլ թվականի արտադրված: 2019-ին արդեն Ավետիսյանը գնել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: Նույն թվականին Ավետիսյանը 3,277,000.00 դրամի նվիրատվություն է ստացել: 2021 թվականին նա կանխիկ 19,000,000.00 դրամ է հայտարարագրել և 30,683,871.00 եկամուտ:  Մինչ այս էլ՝ 2020-ին, վերջինս հասարակական նշանակության շինություն էր ձեռք բերել, որը հետագայում վաճառել է: Նույն թվականին նա ձեռք է բերել նաև հողին ամրակայված այլ անշարժ գույք:

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, հողամաս, MAZDA մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,157,000.00, 282,041.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 2,000,000.00 դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում եկամուտները կազմել են 1,166,173.00 դրամ;  Ստացված վարկերը՝ 3,692,396.00 դրամ:

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը հայտարարագրել է  անհատական բնակելի տուն և չորս հողամաս: Պաշտոնյայի հայտարարագրած կանխիկ գումարը կազմել է 1,500,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,943,197.00 դրամ:

Արագածոտնի փոխմարզպետ  Հարություն Գուլյանի ներկայացրած ֆինանսական հայտարարագիրը ևս ուշագրավ է: Այսպես, վերջինս «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ին 2,000,000.00 ՀՀ դրամի հանձնած և վերադարձված փոխառություն է հայտարարագրել, «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից 850,000.00 ՀՀ դրամի փոխառություն: Գագիկ Վասիլի Հովսեփյանից որպես նվիրատվություն պաշտոնյան ստացել է 400,000.00 դրամ, Ռաչ Միքայելյանից՝ 440,000.00 դրամ, Միքայել Ադիլխանյանից՝ 220,000.00 դրամ և 4000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ադիլխարյանը հենց «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ի տնօրենն է:

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը հայտարարագրել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, 9 միլիոն դրամ աշխատավարձ` Լոռու մարզպետարանից, 960 հազար դրամ աշխատավարձ` կրթության արհմիությունից,  կանխիկ գումարը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Экс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 8 МАЯФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят властиМинистр: Россия нанесла удар по объектам энергетики в шести областяхВ ближайшие дни будет введен в эксплуатацию крупнейший совместный водный проект Ирана и АзербайджанаУченые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастикиВ прошлом году ВВП на душу населения в Армении превысил $8 000Nio заручилась поддержкой BYD в производстве бюджетного электромобиляЦерковь Воскепарa находится на суверенной территории РА: Пашинян о результатах демаркации
Самое популярное