Ի՞նչ արեցինք մենք մեր երկրի հետ, մեր անվտանգության համակարգի հետ, ինչպե՞ս չկարողացանք իրողությունը հասկանալ, կանխատեսել ու կանխել, արդյունքում՝ որտեղից ուր հասանք: Երևի Նայիվ էինք, անհեռատես, ավելորդ զգուշավոր, ինչ-որ տեղ անհիմն ինքնավստահ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժպ Միքայել Համբարձումյանը։
«Այս իրավիճակում միակ ելքը ժողովրդի համախմբվելն է ու ճիշտ ղեկավարման ներքո դիմադրելը, այլապես՝ հանգիստ չեն տալու, աղետի են բերելու:
Ես և իմ գործընկերներն ամեն ինչ անելու ենք համախմբման ու դաշնակիցների հետ վստահելի հարաբերությունների հաստատման համար, որը թշնամուն զսպելու, պատերազմի աղետը կանխելու միակ ռեալ միջոցն է»,- գրել է նա։