Մեր նախնիների հոգու հանգստության համար փորձեցի հասնել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կարո Փայլան
ПолитическиеԿարո Փայլանը խոսել է Հայոց ցեղասպանության ճանարման համար Թուրքիայի խորհրդարանում իր պայքարի մասին։
Թուրքական Artigercek կայքի հետ զրույցում Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից 2 անգամ պատգմավորի թեկնածու առաջադրված և ընտրված դարձած Կարո Փայլանը նշել է, թե առաջիկա մայիսի 14–ի ընտրություններում չի կարող առաջադրվել, քանի որ կա կուսակցական օրենք` 2 անգամից ավել չառաջադրվելու մասին։
Կարո Փայլանի խոսքով՝ ինքը Հայոց ցեղասպանության ճանապման համար Թուրքիայի խորհրդարանում մեծ ջանքեր է գործադրել, սակայն դա մեծ հակազդեցություն է առաջացրել։
«Հայոց ցեղասպանության զոհ իմ տատու եւ մյուս մեր նախնիների հոգու հանգստության համար փորձեցի Թուրքիայի խորհրդարանում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց դա ինձ չհաջողվեց։ Այդ արդարությունը կլավացներ հասարակությանը։ Փորձեցի բացատրել, որ արդարության վերականգնումը վերջ կդնի հարյուրամյա այդ խնդրին, սակայն կրկին չհաջողեցի։
Երբ անցյալ տարի օրենքի նախագիծ ներկայացրեցի խորհրդարան, որ Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24–ին քննարկվի, ենթարկվեցի քաղաքական ինքադատաստանի Էրդողանի եւ մյուս առաջնորդների կողմից։ Ես հասկացա թե ինչ սարսափելի բան է, երբ ասում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Թուրքիայի խորհրդարանում, ոչ թե Ամերիկայի կամ այլ երկրների»,–նշել է Փայլանը։