Նիկոլ Փաշինյան, ես քո դատին պիտի ներկա լինեմ. Արթուր Համբարձումյան
ՔաղաքականՇիրակի համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Նեռ, հազարավոր պատանիներին մասնակից դարձրեցիր կեղծ հեղափոխությանը, որպեսզի ամիսներ հետո մասնակից դարձնես դավադիր պատերազմին: Անունները մինչ այժմ չես հրապարակել: Առավոտից երեկո զբաղված ես մահ ու կեղծիք տարածելով: Երևանի փողոցներում հղի կնոջը գցեցիք մեքենայի ակերի տակ և նույնիսկ օգնություն չցուցաբերեցիք և հիմա կանգնում ասում ես,- եթե եկեղեցին կառավարությանը քննադատում է, ուրեմն խնդիր ունի Աստծո հետ:
Ամեն իշխանություն Աստծուց է:
Իսկ Ջաբրայիլում սպանդի ենթարկված տղաները Աստծուց չէի՞ն, իսկ Սոնան ու իր չծնված երեխան Աստծուց չէի՞ն:
Նիկոլ Փաշինյան ես քո դատին պիտի լինեմ ներկա:
Մի քանի գրոշի դիմաց քեզ սատարող վեցնոց նախարարները, մանկլավիկ պատգամավորները, խիղճ չունեցող լրագրողներն այրվելու են դժոխքում:
Անիծվեք դուք»,-գրում է Արթուր Համբարձումյանը։