Պոկերների երեկո․ Լիոնը Տեր Զաքարյանի Մոնպելյեի հետ խաղում ֆանտաստիկ քամբեք իրականացրեց
ՍպորտՖրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ 5։4 հաշվով հաղթեց «Մոնպելյեին», որը գլխավորում է Միշել Տեր-Զաքարյանը,-գրում է armsport-ը։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։ Մինչև ընդմիջում երկու, ընդմիջումից հետո էլ ևս երկու գոլ խփեց հյուրերի 20-ամյա հարձակվող Էլե Վային՝ դառնալով պոկերի հեղինակ։
55-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում էին 4։1 հաշվով։
Ընդամենը 4 րոպե անց Ալեքսանդր Լակազետը ևս մեկ գոլ հեղինակեց։ 70-րդ րոպեին հաշիվը 3։4 դարձրեց «Լիոնի» պաշտպան Դեյան Լովրեն։ 82-րդ րոպեին Լակազետը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին Լակազետը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, դարձավ պոկերի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։