«Արսենալը» պարտվեց «Բրայթոնին»՝ 0:3 (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բրայթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։
51-րդ րոպեին աչքի ընկավ պարագվայցի հարձակվող Խուլիո Էնսիսոն (տեսանյութ)։ 86-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Գերմանիան ներկայացնող հարձակվող Դենիզ Ունդավը (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը։