Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն Գրիգորյան 

Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը

Սպորտ

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկում Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։ Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում։

Armsport-ն անդրադարձել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերի» հաղթանակին և Մխիթարյանի՝ կարիերայի ընթացքում ունեցած նվաճումներին։

Մխիթարյանի տիտղոսները` եվրոպական թոփ 5-ում․ առաջին կանգառը՝ Դորտմունդի «Բորուսիա», 3 պարտություն գավաթի եզրափակիչում և հաղթանակ Սուպերգավաթում

Հենրիխ Մխիթարյանը 2013 թվականի ամռանն սկսեց իր ճանապարհը եվրոպական թոփ 5 լիգաներում՝ տեղափոխվելով Գերմանիան ներկայացնող Դորտմունդի «Բորուսիա»։ Նույն թվականի հուլիսի 27-ին կայացած Գերմանիայի Սուպերգավաթի խաղում դորտմունդցիները հաղթեցին «Բավարիային» 4։2 հաշվով (որոշ վիճակագրական կայքերով` ներառյալ ֆուտբոլիստի պաշտոնական կայքը, Մխիթարյանը համարվում է այդ տարվա սուպերգավաթակիր, սակայն նա հանդիպմանը չի մասնակցել և ընդգրկված չի եղել խաղի հայտացուցակում,- խմբ․)։

2014 թվականի մայիսի 17-ին Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակիչում պարտվեց Մյունխենի «Բավարիային»՝ զիջելով լրացուցիչ ժամանակում (0:2): Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին։

2014 թվականի օգոստոսի 13-ին հայ ֆուտբոլիստը նվաճեց իր առաջին տիտղոսը դորտմունդյան թիմի հետ․ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթեց նույն «Բավարիային»։ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ։

2015 թվականի մայիսի 30-ին Դորտմունդի «Բորուսիան» նորից պարտվեց Գերմանիայի գավաթի եզրափակիչում՝ այս անգամ 1։3 հաշվով զիջելով «Վոլֆսբուրգին»։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։

2016 թվականի մայիսի 21-ին Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Տվյալ խաղարկության բոլոր փուլերում էլ, սակայն, հաջողությունը չուղեկցեց հայ ֆուտբոլիստին։ Դորտմունդյան թիմը հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց «Բավարիային»։ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 120 րոպե։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի գավաթի խաղարկություններում Հենրիխ Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել, որից 15-ը մեկնարկային կազմում։ Հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես վառ է ստացվել Մխիթարյանի համար Գերմանիայի գավաթի 2015-16 թթ․ խաղարկությունը, որի բոլոր փուլերում, բացառությամբ եզրափակիչի, Հենրիխը դարձել է գոլի հեղինակ (5 խաղ՝ 5 գոլ)։

Երկրորդ կանգառը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 3 տիտղոս՝ Անգլիայի Սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ և Եվրոպա լիգա

 

2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն օգոստոսի 7-ին թիմի հետ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։ «Լեսթերի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ 90+3-րդ րոպեին։

2016-17 թթ․ մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց «Չելսիին»։ Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը ՄՅՈւ-ն 4 փուլ էր անցել, որոնցից Մխիթարյանը մասնակցել էր 3-ին և դարձել 1 գոլի հեղինակ («Ուիգանի» հետ խաղում)։

Նույն մրցաշրջանում արդեն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ եզրափակիչ։ Այս մրցաշարում Մխիթարյանը 2 խաղ բաց թողեց վնասվածքի պատճառով, 1 անգամ ընդգրկված չէր հայտացուցակում, 1 անգամ էլ մնաց պահեստայինների նստարանին։ Ընդհանուր առմամբ, հայ կիսապաշտպանը մասնակցեց 2 խաղի և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի փետրվարի 27-ին, Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին, սակայն մանչեսթերյան թիմի կազմում նվաճեց իր երկրորդ տիտղոսը։

 

Այդ մրցաշրջանը փառահեղ ավարտ ունեցավ Մխիթարյանի համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։

2017-18 թթ․ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկական հանդիպում անցկացրեց Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններում, իսկ 2018 թվականին տեղափոխվեց «Արսենալ»։

Երրորդ կանգառը՝ «Արսենալ»․ առանց տիտղոսների

2017-18 թթ․ մրցաշրջանում «Արսենալը» հասավ մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»։

«Արսենալում» տիտղոս նվաճելու միակ իրական շանսը 2018-19 թթ․ մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկությունում էր, երբ Մխիթարյանը «Զինագործների» հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ, ցավոք չխաղաց, քանի որ հանդիպումը նշանակված էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ «Արսենալը» պարտվեց «Չելսիին» 1։4 հաշվով։

2019 թվականի սեպտեմբերին Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ
Ամենադիտված