ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ ՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակ Մի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել Բաբայան Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ) Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահ ՈՒՂԻՂ. Դեպի Երևան երթը շարունակվում է 

Յուրի Նավոյան․ երեք հիմնարար խնդիրներ բացասաբար են ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա

Հասարակություն

2023 թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրեցին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Մասնավորապես, Յուրի Նավոյանը նշեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնի՝ հանձին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի և հայ-ռուսական հասարակական դիվանագիտության սուբյեկտի՝ ի դեմս ԴԻԱԼՈԳ կազմակերպության, միջև հարաբերությունները զարգանում են համակարգային և դինամիկ կերպով։ Գործող համաձայնագրի հիման վրա պարբերաբար տեղի է ունենում գիտական նյութերի փոխանակում և փոխադարձ տեղեկատվական աջակցություն, համատեղ միջոցառումներ են կազմակերպվում հայ-ռուսական համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության հարցերով։  

Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։

Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար ենթարկվում են տարատեսակ փորձությունների,  ինչը հաճախ փոխադարձ ընկալման ճգնաժամի է հանգեցնում։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բազմաթիվ անգամներ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը։ Բայց ցանկացած բնույթի միջպետական կապերը զուրկ չեն խնդիրներից և հակասություններից, և հայ-ռուսական երկխոսությունը այդ հարցում բացառություն չէ, հատկապես միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամային իրադրության պայմաններում։

ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն հրավիրեց երեք հիմնարար խնդիրների վրա, որոնք, ըստ նրա՝ բացասաբար են ազդում փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա։

  1. Միջպետական հարաբերությունների պրիմիտիվացումը։ Հաճախ հայկական և ռուսաստանյան քաղաքական և վերլուծական շրջանակները պարզունականացնում են այս կամ այն քաղաքական գործընթացները՝ հասարակությունում ստեղծելով սև և սպիտակ պատկերներ։
  2. Բացասական փոխընկալումը և ոչ բավարար չափի փոխըմբռնումը։ Միմյանցից որոշակիորեն չափազանցված սպասումների պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունները ծայրահեղ հիվանդագին են ընդունում երկու երկրների այս կամ այն քաղաքական քայլերը։
  3. Կայուն համակարգայնության բացակայությունը և քաղաքական գործընթացների անհատականացումը։ Հաճախ առանձին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ բարձրացված են բացարձակ դիրքի և բոլոր հանրաճանաչ և ոչ հանաճանաչ հայտարարություններն ու որոշումները անհատականացվում և տարածվում են միջպետական հարաբերությունների վրա։

Ելույթ ունեցողի համոզմամբ՝ այս պայմաններում մեծ է երկու երկրների վերլուծական հաստատությունների, գիտա-կրթական հաստատությունների և հասարակական դիվանագիտության սուբյեկտների դերը հայ-ռուսական հարաբերություններում շահերի փոխադարձ օբյեկտիվ ընկալման և փոխըմբռնման համար համարժեք մեխանիզմների ձևավորմանը աջակցելու գործում։ 

Յուրի Նավոյանը նաև ընդգծեց, թե հարկ է ըմբռնել, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտներ են, որոնք իրենց պրագմատիկ շահերն ունեն, այլ նաև ինքնատիպ քաղաքակրթություններ՝ կրելով պատմական մեծ ժառանգություն։ Այդ ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է որակական օրակարգի և համոզիչ փոխգործակցության միջոցով հաղթահարել հիմնարար խնդիրները, որոնք խանգարում են սթափ գնահատել իրական մարտահրավերները և վտանգները։

Ապա Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովևի և իրավաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ Սամվել Կարախանյանի  մոդերատորությամբ միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը, «Շանթ» հոռուսատաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը, SivilNet ինտերնետ-հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը։

Ներկայացված զեկուցումները բուռն քննարկման արժանացան միջոցառման մասնակիցների կողմից, որից հետո կլոր սեղանի փակման խոսքերով հանդես եկան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքը, Յուրի Նավոյանը նշեց, որ հասարակությունների և պետական ապարատի մակարդակով փոխադարձ ընկալման գործոնը հաճախ որոշիչ է համարվում և կանխորոշում  երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաջողությունը կամ ձախողումը։ Հայ-ռուսական հարաբերություններում իրականության փոխադարձ ընկալման պարբերաբար առաջացող ճգնաժամի թեմայով ներկա քննարկումը, ըստ նրա՝ ընդգծեց չորս ուղղություն։

  1. Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հենվում է աշխարհաքաղաքական շահերի և միջպետական իրավա-պայմանագրային բազայի վրա։
  2. Որոշակի գործընթացների արդյունքում երկու կողմերի համար առաջանում են անհանգստացնող իրավիճակներ։
  3. Հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ ընկալման մակարդակում ոչ միշտ են համարժեքորեն արտացոլվում եղած փաստական իրավիճակը և մյուս կողմի ինքնագնահատականը։
  4. Անհրաժեշտություն կա ուժեղացնելու հասարակական երկխոսության մեխանիզմները և կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի դրանք լիարժեքորեն համապատասխանեն իրենց նշանակությանը և ավելի համոզիչ լինեն։

«Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ քննարկման արդյունքները և արված եզրահանգումները հետաքրքիր և կիրառելի կլինեն Հայաստանի և Ռուսաստանի գործադիր մարմինների համար։

 

  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Ստոլտենբերգ ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակՄի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է վերանվաճենք մեր երկիրը, որ հայելու մեջ նայելիս ճանաչենք ինքներս մեզ. Նարե ՆավասարդյանՈղջույններս նախկին թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանին. ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել ԲաբայանՇատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ)Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄեր ամոթն ա, որ մեր տղերքը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում են. Շարմազանով (տեսանյութ)Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք մասնակցենք սրբազան երթին․ Գասպարյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Դեպի Երևան երթը շարունակվում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի2018 թվականի մայիսից չի եղել մի օր, որ հանրապետականը չպայքարի,մեր գաղափարն է՝ Հայաստանը ազատել նիկոլիզմից. Շարմազանով (տեսանյութ)Ռաֆահին Իսրայելի հարձակման հետևանքով` զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը Որո՞նք են մեր պահանջները. այսօր կլսեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ճիշտ գործելու դեպքում շարժումը կհաջողի. Փաշինյանը վարում է անգլուխ քաղաքականություն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԳոնե մեր երեխաներիի հոգիները մի քիչ հանգստանան վերևում, մենք մեր երեխաներին հայրենիք ենք պարտք. զոհվածի հայր (տեսանյութ)Նիկոլ, քեզ ռացիոնալ առաջարկ եմ անում. հրաժարվում ես քեզ պաշտպանող ոստիկաններից ու քեզ շրջապատում ես բետոնե սյուներով. Նաիրա ԶոհրաբյանԻրենք մեր երեխաներին դիտմամբ սպանեցին. ոստիկանի հայր եմ (տեսանյութ)ՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Վիտալի Բալասանյանը, Սիսական ջոկատի հրամանատարը և բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ սպասում են Սրբազանին (լուսանկարներ)Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Սրբազան (տեսանյութ)Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՄենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. ՊուտինՄեր պայքարը մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինելու համար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. ԿոնջորյանՈւՂԻՂ. Մայիսյան Եռատոնը՝ Հաղթանակի ԶբոսայգումՀերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն ՍարգսյանԲագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ)Մեր երեխեքին հայրենիք ենք պարտք. հոգեկան հիվանդը բոլորիս դարձրեց հոգեկան. զոհվածների ծնողներ (տեսանյութ)Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանինԿարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը. ՈւՂԻՂԵվ Դավիս, և այն տղաների համար եմ լինելու Հրապարակում, ովքեր զոհվեցին ինչ-որ մեկի կամքով. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)Մարդկանց հորդորում եմ մոռանալ իրենց վախերն ու կասկածները, կանգնել պետականության կողքին. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Թող Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի և մեր երկրի. Հասմիկ ՊողոսյանԱղոթում եմ Աստծուն չարը մեզանից հեռացնի. քաղաքացիՌուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին. ԶախարովաՄեր Հայրենիքը ստի թագավորության պատճառով կորցնում ենք. Անդրե (տեսանյութ)Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունըՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՉԼ-ի եզրափակչում կմրցեն Մադրիդի «Ռեալ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն
Ամենադիտված