Գրիզմանը պատասխանել է ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ շշուկներին
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատասխանել է իր՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերին,-հայտնում է armsport-ը։
«Ցանկանում եմ մնալ «Ատլետիկոյում»։ Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, ինչպես և իմ ընտանիքը։ Ցանկանում եմ հաղթել Լա Լիգան «Ատլետիկոյի» հետ և փորձել ինչ-որ յուրահատուկ բան անել Չեմպիոնների լիգայում»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/2023 մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր Գրիզմանի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին։